«Անկարող եմ մարզակոշիկ հագնել». Հայաստանի գեղասահքի հավաքականը լուրջ կորուստ ունի - VNews
Բաժիններ

«Անկարող եմ մարզակոշիկ հագնել». Հայաստանի գեղասահքի հավաքականը լուրջ կորուստ ունի

anastasia galustyan - «Անկարող եմ մարզակոշիկ հագնել». Հայաստանի գեղասահքի հավաքականը լուրջ կորուստ ունի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 02:26

-

-

Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՝ մարտի 22-28-ը: Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:

Մրցաշարին հայտավորված էր նաև մոսկվաբնակ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, սակայն նա ոտքի վնասվածք է ստացել և չի կարող մեկնել մրցավայր:

Հայ մարզուհին մեկնաբանել է իր վնասվածքը.

«Վնասվածքը թեթև էր և ես շարունակեցի նախապատրաստական մարզումները: Չէի պատկերացնում, որ ծանրաբեռնվածության հետևանքով ոտքս կայտուցվի, այն աստիճանի, որ անկարող եմ հագնել մարզակոշիկ: Շատ եմ ափսոսում, որ չեմ կարող օգտակար լինել հայրենիքիս թիմին, որի կազմում չորս աշխարհի առաջնության եմ մասնակցել»:

Ստոկհոլմում կայանալու է աշխարհի 110-րդ առաջնությունը: Մարզիկները պայքարելու են նաև Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Golden Tour. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը գրավել է 4-րդ տեղը

Nebelhorn trophy 2021. Թինա Կարապետյան/Սիմոն Պրոուլքս-Սենեկալ զույգը 3-րդն է

Հայաստանի ներկայացուցիչները գեղասահքի՝ այսօր մեկնարկող վարկանիշային մրցաշարում

Թինա Կարապետյան – Սիմոն Պրոուքս-Սենեկալ զույգը երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ-ում կայացած մրցաշարում

Թինա Կարապետյան – Սիմոն Պրոուքս-Սենեկալ զույգն առաջին պարից հետո 1-ին հորիզոնականում է (տեսանյութ)

Սլավիկ Հայրապետյանի նոր չմուշկները՝ Հայաստանի ու Արցախի դրոշներով

Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուքս-Սենեկալ զույգը ևս հաղթահարել է որակավորման փուլը (տեսանյութ)

ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը

Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

Թինա Կարապետյան – Սիմոն Պրոուքս-Սենեկալ պարային զույգը 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել միջազգային մրցաշարում

Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը գրավել է երկրորդ տեղը և հանդես կգա աշխարհի առաջնությունում

Անաստասիա Գալուստյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Volvo Open Cup. Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղը զբաղեցրեց

ԱԱ. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 31-րդն է

Աշխարհի առաջնություն. Անաստասիա Գալուստյանը չանցավ եզրափակիչ