Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Վալենսիայի» ֆուտբոլիստներ Կառլոս Սոլերն ու Խոսե Գայան հետաքրքրել են «Բարսելոնային»՝ հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Վալենսիան» մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը պետք է ամենաքիչը 37 մլն եվրո վաստակի ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից, որ չխախտի ֆինանսական ֆեյր-փլեյը, այդ իսկ պատճառով էլ ակումբը կարող է առաջարկներ ընդունել Գայայի ու Սոլերի վերաբերյալ, որոնք համարվում են թիմի ամենահեռանկարային ֆուտբոլիստները։ «Բարսելոնան» կարող է օգտվել առիթից։
Գայայի ու Սոլերի պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2023 թվականը։ Այս մրցաշրջանում 26-ամյա Գայան «Վալենսիայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա Սոլերը 15 խաղում 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո