Բարսելոնան ու Ումտիտին նոր պայմանագիր են կնքել
Բաժիններ

«Բարսելոնան» ու Ումտիտին նոր պայմանագիր են կնքել. ակումբն իր երախտագիտությունն է հայտնել ֆուտբոլիստին

Բարսելոնա-Ումտիտի

«Բարսելոնան» ու թիմի պաշտպան Սամուել Ումտիտին նոր պայմանագիր են կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը գնացել է աշխատավարձի նվազեցման, որը վերաբերում է նաև առաջիկա մեկուկես տարվա համար նախկին պայմանագրով սահմանված աշխատավարձի չափին:

Ակումբը նշում է, որ նոր պայմանագիրը չի ենթադրում ավելի մեծ ֆինանսական պարտավորություններ ֆուտբոլիստի նկատմամբ:

«Բարսելոնան» հրապարակայնորեն իր երախտագիտությունն է հայտնել ֆուտբոլիստին ակումբի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի ու ջերմության համար: Այս պայմանագրի շնորհիվ կատալոնական ակումբը մեծացնում է «ֆինանսական ֆեյր-փլեյի» քվոտան, ինչի շնորհիվ կկարողանա գրանցել Ֆերան Տորեսին Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ստոլե Դիմիտրևսկին մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը

Պիկեն՝ «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին. «Կարծում եմ, որ լավ կխաղանք ու կանցնենք եզրափակիչ փուլ»

«Ռեալի» հայտացուցակը սուպերգավաթային «Էլ Կլասիկոյի» համար

«Բարսելոնայի» հայտացուցակը սուպերգավաթային «Էլ Կլասիկոյի» համար

Էմերին անդրադարձել է Պիկեի դժգոհությանը, «Բարսայի» պաշտպանը կտրուկ է արձագանքել

Բրունու Ֆերնանդեշը սոցցանցում արձագանքել է իր՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրին

«Վիլյառեալն» ու «Ատլետիկոն» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Չավի. «Մենք փորձի պակաս ունենք»

«Ռեալը» Բենզեմայի ու Վինիսիուսի դուբլերի շնորհիվ հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Բարսելոնան» խաղավերջում ձեռքից բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վալենսիայի» դեմ խաղում

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղում

Ֆաբիո Բլանկոն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Չավին՝ Սուպերգավաթի մասին. «Հուսով եմ՝ կհաղթենք «Ռեալին» ու դուրս կգանք եզրափակիչ»

Իսկոն կարող է տեղափոխվել իտալական ակումբ

Չավի. «Բարսան» չի կարող իրեն թույլ տալ ոչ-ոքի խաղալ կամ պարտվել»