Բիչախչյանը միացել է Պոգոնին
Բաժիններ

Բիչախչյան. «Շատ ուրախ եմ «Պոգոնին» միանալու համար»

Vahan Bichaxchyan

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը պայմանագիր է կնքել լեհական «Պոգոնի» հետ, խոսել է նոր թիմ տեղափոխության մասին:

«Հրաշալի զգացողություն ունեմ: Շատ ուրախ եմ «Պոգոնին» միանալու համար: Գիտեմ, որ հավակնոտ ակումբ է, ունի գերազանց ֆուտբոլիստներ, անձնակազմ, ինչպես նաև ակադեմիա:

Ուրախ եմ նրանց միանալու համար, ու ես կփորձեմ ցուցադրել իմ լավագույն որակները՝ առաջին հերթին երկրպագուներին, ինչպես նաև լեհերին ուրախություն պարգևելու համար:

Երկու ամիս է՝ հետևում եմ «Պոգոնի» խաղերին, արդյունքներին, գիտեմ, որ նոր մարզադաշտ է կառուցվում, որը գրեթե պատրաստ է: Անհամբերությամբ եմ սպասում «Պոգոնի» հետ առաջին րոպեներին: Գիտեմ, որ «Պոգոնը» Լեհաստանի չեմպիոն դառնալու մեծ նպատակներ ունի: Ես ջանասիրաբար կաշխատեմ՝ լավագույն խաղս ցուցադրելու համար, որ օգնեմ թիմին մեր նպատակներին հասնելու գործում:

Կարող եմ ասել, որ հասկանում եմ, երբ մարդիկ ինձ հետ խոսում են, սակայն ժամանակ է հարկավոր, որ լեհերեն խոսեմ: Կփորձեմ հնարավորին չափ արագ լեհերեն սովորել»,- ասել է Բիչախչյանն ակումբի պաշտոնական ալիքի հետ զրույցում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում

Մարզչական նոր նշանակումներ ֆուտբոլի Հայաստանի հավաքականներում

Լևոն Պաչաջյանն ավարտեց մարզական կարիերան

«Կադիսը» շնորհավորել է Հարոյանին

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի լավագույն մարզիչ

Բիչախչյանը «Ժիլինայի»՝ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն է

Մարկոս Պիզելին դարձել է ֆուտբոլային գործակալ

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը

Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ (տեսանյութ)

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Խոակին Կապառոս. «Կա մի բան, որը չեմ տեսել Հայաստանում» (տեսանյութ)

Խոակին Կապառոս. «Շատ կուզեի, որ մեր առաջնությունում արագություններն աճեին» (տեսանյութ)

Խոակին Կապառոսը՝ Ազգերի լիգայի վիճակահանության, մրցակիցների ու ծանր օրացույցի մասին (տեսանյութ)

Բիչախչյանը կարող է փոխել ակումբային գրանցումը

Բայրամյան. «Մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար»