Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Այս դեկտեմբերը հարուստ է երկար սպասված սերիալներով և սիրված սերիալների նոր եթերաշրջաններով: Բացի ամսվա գլխավոր պրեմիերայից (Sex and the City-ի շարունակությունը), այս ամիս սպասում ենք մինի-սերիալի՝ Օլիվիա Քոլմանի և Դեյվիդ Թեուլիսի մասնակցությամբ. հետապոկալիպտիկ շոու վիրուսի մասին, որը ոչնչացրել է աշխարհի բնակչության կեսը, ինչպես նաև վավերագրական ֆիլմ Դեյվիդ Ֆինչերից և մի շարք այլ պրեմիերաներ, որոնց անպայման կանդրադառնանք մեր մոտակա հոդվածներով: Իսկ այսօր առանձնացրել ենք 5 սերիալ, որոնց նոր երթերաշրջանների պրեմիերաները կկայանան այս ամսվա ընթացքում:
10 դեկտեմբերի, HBO Max
Կինոարդյունաբերությունն այս տարի հիշեցնում է անցյալի ուրվականի. հետաքրքիր է, որ 1990-2000-ականների ամենահայտնի այս սերիալի վերածնունդը արևմտյան մամուլում կոչվում է հենց «վերածնունդ»: Այս մասին շատ է գրել մշակութաբան Մարկ Ֆիշերը, որը կարծում էր, որ ժամանակակից ստեղծագործական արդյունաբերությունները չեն կարող նոր պատմություններ ստեղծել, և, հետևաբար, վերադառնում են անցյալի ծանոթ սյուժեներին:
Սյուժեի մասին շատ բան հայտնի չէ. Քերին, Շառլոտան և Միրանդան կրկին միասին են (Սամանթան տեղափոխվեց Լոնդոն. մանրամասները՝ այստեղ): Իսկ թե ինչ սյուժետային զարգացումներ են սպասվում երկրպագուներին, կիմանանք շատ շուտով՝ դեկտեմբերի 10-ին:
17 դեկտեմբերի Netflix
Երկրորդ եթերաշրջանը կկենտրոնանա կախարդ Գերալտի և արքայադուստր Ցիրիի միջև հարաբերությունների զարգացման վրա: Նրանք միասին գնում են մի լքված ամրոց, որտեղ «վարժեցնում են» կախարդներ, այդ դպրոցում է սովորել նաև ինքը՝ Գերալտը։ Վեսեմիրը՝ Գերալտի դաստիարակը, որը տղայի համար հայր էր եղել նաև, շատ հարցերի պատասխաններ ունի…
Բոլոր անակնկալների և հարցերի պատասխանները՝ դեկտեմբերի 17-ից:
Վիդեո
Ֆոտո