Ոսկե գլոբուս: Պատմության ամենավառ պահերը

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պատմության ամենավառ պահերը

Ոսկե Գլոբուս- Ամենավառ պահեր

Տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը: Այս տարի միջոցառումն անցավ առանց կարմիր գորգի և հայտնի հյուրերի:

Ներկայացնում ենք «Ոսկե գլոբոս» մրցանակաբաշխության պատմության ամենավառ պահերը:

Մրցանակաբաշխության ժամանակ դերասանները ներխուժել են բեմ

Սկզբում «Ոսկե գլոբուսը» այնքան զվարճալի չէր, որքան այսօր: Մրցանակները հանձնել են քվեարկությանը մասնակցած լրագրողները, իսկ մրցանակաբաշխությունը ձանձրալի ու առանց անակնկալների էր: 1958 թվականին լրագրողներին «փրկեցին» Rat Pack-ի մի խումբ դերասաններ՝ Ֆրենկ Սինատրայի, Սեմմի Դևիս կրտսերի և Դին Մարտինի գլխավորությամբ, նրանք ներխուժեցին բեմ հենց մրցանակաբաշխության ժամանակ և սկսեցին զվարճանալ և կատակել: Հաջորդ տարի նրանք հրավիրվեցին որպես հաղորդավարներ:

Շերը եկել է առանց զգեստի և մոռացել է իր ելույթի բառերը

Շերը 1984 թվականին ստացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը «Silkwood» ֆիլմի համար: Ճիշտ է, երգչուհին կամ չէր սպասում, որ կհաղթի, կամ էլ որոշել էր կրկին տարբերվել: Երբ Շերը բեմ բարձրացավ մրցանակը ստանալու, ասաց. «Նայեք իմ «զգեստին», մինչև ես կմտածեմ՝ ինչ ասել»: Միայն թե նա զգեստ չէր հագել, երգչուհին արարողության էր եկել գուլպաներով, կաշվե բաճկոնով և տոպով:

Ջուլիա Ռոբերթսի հսկայական կոստյումը

gettyimages 119490939 594x594 2 - «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պատմության ամենավառ պահերը

1990 թվականին նա արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» «Steel Magnolias» ֆիլմի համար: Սակայն մրցանակաբաշխության ժամանակ նա այնքան կանացի չէր, որքան ֆիլմում, դերասանուհին մրցանակաբաշխության էր եկել տղամարդու հսկայական կոստյումով, ինչը զարմացրել էր բոլորին:

Եթե ​​միայն իմանային, որ 2018 թվականին նրան կհամարեին ամենանորաձևը…

Երբ Անջելինա Ջոլին դեռ խենթ էր

1999 թվականին մրցանակաբաշխությունից առաջ Ջոլին խոստացել էր ցատկել լողավազանը, եթե ստանար Ոսկե գլոբուս՝ Gia ֆիլմում իր դերի համար: Եվ նա կատարեց իր խոստումը. միջոցառումից անմիջապես հետո Անջելինա Ջոլին Access Hollywood-ի թղթակցի հետ ցատկեց լողավազանը:

Ռենե Զելվեգերը ուշացել էր մրցանակից, քանի որ զուգարանում էր

Հյու Գրանտը 2001 թվականին Ռենե Զելվեգերինհայտարարեց որպես «Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի»: Այդ երեկո արարողությանը ներկա դերասանուհին երկար ժամանակ բեմ չէր բարձրանում, բոլորը սպասւմ էին նրան… Մի քանի րոպե անց, երբ Գրանտն արդեն սկսում էր շնորհակալություն հայտնել բոլորին՝ դերասանուհու անունից, Ռենեն վազեց բեմ՝ խոստովանելով, որ երբ իր մրցանակի մասին էին հայտարարում՝ ինքը զուգարանում էր՝ փորձելով շրթներկը մաքրել ատամներից:

Տարօրինակ շնորհակալական ելույթ

Ջեք Նիքոլսոնը 2003 թվականին մրցանակ ստացավ «About Schmidt» ֆիլմում իր դերի համար, որից հետո նա բոլորովին «անհամապատասխան» ելույթով հանդես եկավ: Դահլիճում գտնվող հանդիսատեսը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ ավելի ուշ դերասանը խոստովանել է, որ արարողությունից անմիջապես առաջ ուժեղ հանգստացնող դեղամիջոց է խմել:

Լրագրողը դիպչել է Սքարլեթ Յոհանսոնի կրծքին

2006 թվականին Սքարլեթ Յոհանսոնը կարմիր գորգին ներկայացավ կարմիր զգեստով, որն ուներ խորը դեկոլտե: Իսահակ Միզրահին՝ «E!»-ի թղթակիցը, հենց հարցազրույցի ժամանակ դիպչել է դերասանուհու կրծքին, որին ի պատասխան Յոհանսոնը միայն ծիծաղեց:

Արարողությունը չեղարկվել է

gettyimages 78923511 1024x697 1 960x653 - «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պատմության ամենավառ պահերը

2008 թվականին մրցանակաբաշխությունը չեղարկվեց առաջին (և առայժմ վերջին) անգամ: Դա պայմանավորված էր Գիլդիայի սցենարիստների գործադուլով: Մրցանակները հանձնվեցին ավելի ուշ՝ ձանձրալի ասուլիսում:

Ռայան Գոսլի՞նգ, թե՞ Ռայան Ռեյնոլդս

2016-ին հաղորդավարը շփոթեց Ռայան Գոսլինգին՝ Ռայան Ռեյնոլդսի հետ: Երբ դերասանը դուրս եկավ մրցանակ ստանալու «La La Land» ֆիլմում իր դերի համար՝ կատակեց, ասելով, որ առաջին անգամը չէ, ինչ իրենց շփոթում են գործընկերոջ հետ, ուստի նա նույնիսկ չի անհանգստանում այդ առիթով: Իսկ հետո Գոսլինգը ելույթ ունեցավ, որը հյուրերին ստիպեց մոռանալ կատակների մասին. նա մրցանակը նվիրեց կնոջը՝ Եվա Մենդեսին և ասաց. «Մինչ ես երգում ու պարում էի՝ կինս մեծացնում էր մեր դստերը, հղի էր երկրորդ երեխայով և օգնում էր եղբորս պայքարել քաղցկեղի դեմ: Նա հաղթել է ամեն ինչ»:

ԴիԿապրիոն նյարդայնացած ծիծաղում է Լեդի Գագայի մրցանակի վրա

tumblr inline o0rtf9i6c21td0hds 500 - «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պատմության ամենավառ պահերը

2016 թվականին Լեդի Գագան արժանացավ «Հեռուստասերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» մրցանակին՝ կոմսուհի Էլիզաբեթ Ջոնսոնի դերի համար, «American Horror Story: Hotel» սրիալում: Երգչուհու համար կարծես բոլորն էին ուրախանում բացի Լեոնարդո ԴիԿապրիոյից, որը նյարդայնացած ծիծաղում էր:

Կանչեց բեմ, բայց վերցրեց խոսափողը

2018 թվականին տեղի ունեցած արարողության ժամանակ Ջեյմս Ֆրանկոն բեմ է հրավիրել «Room» ֆիլմից հայտնի դերասան Թոմի Վայսաուին, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան «թույլ չտվեցին» խոսել…