Վան Գոգի թանգարանն Ամստերդամում - VNews

Վան Գոգի թանգարանն Ամստերդամում

DSC0774 scaled - Վան Գոգի թանգարանն Ամստերդամում

Ստեղծման պատությունը

Վան Գոգի միակ հարազատ և սրտացավ բարեկամը նրա երբայր Թեոն էր, որի հետ նկարիչը մշտական նամակագրական կապի մեջ էր: Թեոն միակ մարդն էր, որը հասկանում էր հանճարեղ նկարչին: Վինսենտի մահից շատ չանցած մահանում նաև եղբայրը՝ կնոջը թողնելով Վան Գոգի կտավներն ու նամակները: Եղբոր այրին իրեն հասած ստեղծագործությունների ու նամակների միջոցով սկսում է ուսումնասիրել Վինսենտի արվեստը: Որոշ ժամանակ անց հրատարակում է Վան Գոգի և եղբոր նամակների հավաքածուն, որի նպատակը Վան Գոգի մասին աշխարհին հայտնելն ու նկարչի հանճարը բացահայտելն էր: Հավաքածուն մեծ ազդեցություն է ունենում նկարչի հետագա ճանաչելիության և անվան վրա: Հավաքածուն հասարակության կողմից ընդունվում է՝ նկարչին բերլով որոշակի ճանաչելիություն:

Հետագայում նկարչի կտավները պահպանվում են զարմիկի մոտ, որի շնորհիվ էլ տարիներ անց ստեղծվում է նկարչի հայտնի թանգարանը: Կառույցի շինարարությունը տևում է գրեթե 20 տարի՝ 1963թ.-ից մինչև 1973 թվականը: Ներկայումս թանգարանն այցելուներ է ընդունում աշխարհի տարբեր մասերից:

Արևածաղիկներով շրջապատված թանգարանը

Ի նշան Վան Գոգի հատնի արևածաղիկների շարքի՝ որոշում կայացվեց թանգարանը շրջապատել արևածաղիկներով: Ամբողջ տարածքում ցանվեց ավելի քան 125 հզ արևածաղիկ, որն էլ մի առանձին կտավի տեսք ստացավ՝ տարածքն ամբողջությամբ ներկելով վանգոգյան դեղինով:


գոգ - Վան Գոգի թանգարանն Ամստերդամում

Թանգարանը արևածաղիկներով զարդարելու որոշում կայացվել է 2015 թվականին

DSC3109 960x640 - Վան Գոգի թանգարանն Ամստերդամում


Հավաքածուն

Թանգարանն ունի Վան Գոգի ամենամեծ հավաքածուն աշխարհում՝ 200 գեղանկար, 400 նկարներ, Վինսենթ Վան Գոգի 700 նամակներ։ Հայտնի նկարչի աշխատանքներից բացի՝ թանգարանում ներկայացված են նաև իր ժամանակակիցներից մի քանիսի  գործերը, որոնց թվում է նաև Պոլ Գոգենը, ում հետ Վան Գոգը ծանոթացել է Փարզում: Վինսենտի կյանքի այս ժամանակահատվածը զգալիորեն ազդել է նրա ստեղծագործության հետագա զարգացման վրա: 

Հավաքածուն ներկայացված է ըստ Վան Գոգի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերի, որոնք էլ ցուցադրված են ըստ ժամանակագրական կարգի՝ վաղ աշխատանքներ շրջան, Փարիզ, Առլե, Սեն Ռեմի և Օվեր սյուր Ուազ:

Հիմնական հավաքածուի կարևոր մաս են կազմում նկարչի ինքնադիմանկարները:

Վան Գոգի թանգարանը Նիդերլանդների ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանն է:

Հետաքրքիր է…

1991 թվականին թանգարանային համալիրից գողացել են 20 կտավ։ Կես ժամ անց կտավներն հայտնաբերվել են ինչ-որ մեքենայի մեջ: Դրանցից երեքը՝  «Նատյուրմորտ՝ բաց Աստվածաշնչով», «Ագռավներ ցորենի դաշտի վրա»  և «Մրգերով նատյուրմորտ» ստեղծագործություններն այդ ընթացքում վնասվել են: Կողոպուտի մեջ ներգրավված են եղել հաստատության պահակները։

2002-ին գողացել են ևս երկու նկար, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 30 մլն դոլար: Գողության այս դեպքը մտել է արվեստի 10 ամենախոշոր գողությունների ցանկում: Գողոնը հայտնաբերվել է 2016 թվականին՝ իտալական մաֆիայի ղեկավարի մոտ։

Ենթադրվում է, որ իր կենդանության օրոք նկարիչը 400 ֆրանկով վաճառել է միայն մեկ նկար «Արլում գտնվող կարմիր խաղողի այգիները»: Դա Վինսենտի ամենամեծ գործարքն էր իր ողջ կյանքի ընթացքում:


krasnye vinogradniki v arle kartina van gog - Վան Գոգի թանգարանն Ամստերդամում

The Red Vineyard, 1888


 


Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Tate Modern. թանգարան նախկին էլեկտրակայանի շենքում

Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները և դրանց առեղծվածները

Վան Գոգի կտավը գողացել են

Հանճարներ, որ մահացան աղքատության մեջ

Վան Գոգի կյանքն իլյուստրացիաներով

Մադամ Տյուսոյի պատմությունը…

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի

Թանգարանային գիշեր 2019 (լուսանկարներ)

7 նոր ցուցանմուշ՝ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Բացառիկ ցուցադրություն Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում»

Նոր ցուցահանդեսը թույլ է տալիս հայտնվել Վան Գոգի նկարներում

Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին