Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Ռետրո մեքենան լավ գինու պես է. ճիշտ պահպանության դեպքում այն տարեց տարի ավելի է թանկանում: Իսկ եթե խոսքն այն մեքենաների մասին է, որոնք իսկզբանե արտադրվել են սահմանափակ քանակությամբ և քիչ չէ հին են, մի բան էլ՝ էքսկլյուզիվ, ապա դրանց գները հասնում են աներևակայելի թվերի:
Դասակարգենք ըստ հորիզոնականների և ինտրիգ պահելու լավագույն ավանդույթներին հետևելով սկսենք վերջից:
Մեքենան արտադրվել է դեռևս Երկրորդ Համաշխարհայինից առաջ՝ 1939թ.-ին ընդամենը 32 օրինակով:
2016թ.-ին այն վաճառվել է 19.800.000$-ով:
Վերոնշյալ գեղեցկուհին ամենաթանկարժեքն է Բրիտանիայում: Այն արտադրվել է 1956թ.-ին 50 օրինակից: 2017թ.-ին վաճառված օրինակը կրել է 4 համարը և վաճառվել 21.780.000 $-ով:
Մինչպատերազմական շրջանում արտադրված ամենաթանկ մեքենան է: 2018թ.-ին այն վաճառվել է 22.000.000$-ով: Duesenberg SSJ-ից եղել է 2 օրինակ, երկուսն էլ պատկանել են հոլիվուդյան աստղերին՝ Հերի Կուպերին և Կլարկ Գեյնլին: 2018թ.-ին վաճառված օրինակը այն մեքենան էր, որը 30-ականներին վարել է հենց Կուպերը:
1956թ.-ին արտադրված մեքենան 2013թ.-ին վաճառվեց 22.500.000 $-ով, ընդհանուր առմամբ այս մեքենայից արտադրվել է ընդամենը 5 օրինակ: Հենց այս մեքենայով են մի շարք ավտոմրցույթներում ներկայացել Քերոլլ Շելբին, Սթիրլինգ Մոսսը և Ջեք Բրեբեմը:
1964թ.-ին Իտալիայում արտադրված այս մեքենայից գոյություն ունի ընդամենը 3 օրինակ: 2014թ.-ին դրանցից մեկը վաճառվեց 26.500.000$-ով:
Գլխավոր հնգյակը բացում է 1967թ.-ի արտադրության այս մեքենան, որն իր ժամանակին արտադրվել է 10 օրինակից:
60-ականներին այս մեքենանա առանձնակի հետաքրքրվածություն չէր վայելում և օրինակներից մի քանիսը վաճառվեցին շատ էժան գներով, սակայն ընդամենը կես դար անց՝ 2015թ.-ին այս մեքենայի մեկ օրինակի արժեքն արդեն կազմում էր 27.500.000$:
Հենց այս մեքենայով է լեգենդար Խուան Մանուել Ֆանխիոն 1956թ.-ին մասնակցել Mille Miglia ավտոմրցույթին: 2015թ.-ին մեքենան վաճառվել է 28.050.000$-ով;
Ամենաթանկարժեք ռետրո մեքենաների եռյակը բացում է 1954թ.-ի արտադրության այս մեքենան: 2013թ.-ին այն վաճառվել է 30.000.000$-ով:
Այս ունիկալ մեքենան արտադրվել է 1957թ.-ին ընդամենը 4 օրինակից: 2016թ.-ին մեքենան վաճառվել է 35.000.000$-ով:
Ահա և մեր առաջատարը՝ Ferrari 250 GTO 1962թ.-ի արտադրության: Պատմության ամենաթանկարժեք ռետրո մեքենան արտադրվել է 39 օրինակից: Իր ողջ պատմության ընթացքում մեքենայի գինն աճել է 35-ից 52 մլն $-ի, իսկ 2017թ.-ին մեքենայի գինը հասավ աննախադեպ 70.000.000$-ի. հենց այս գումարը վճարեց ամերիկացի մի գնորդ, ով նախընտրեց գաղտնի պահել իր ինքնությունը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո