5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին - VNews

5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին

The House of Gucci ֆիլմ

Փոթորիկ սիրո պատմություն, հսկայական սկանդալ, գաղտնիքներ, փող և սպանություն. «The House of Gucci» ֆիլմը պատմում է Պատրիսիա Ռեջիանիի տխրահռչակ պատմությունը, իտալացի ժառանգորդուհին, որը 1995-ին գլխավոր լուրերում էր իր ամուսնու՝ Մաուրիցիո Գուչիի սպանությանը պլանավորելու համար: Սա իրապես այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկն է…

Մենք ձեզ համար առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին:

Փաստ 1. ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա


d1356995e4acfc03a80cd76c408a426a - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին


«The House of Gucci» քրեական դրամայի սցենարի գրական հիմք ընդունվել է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, գլամուրի և ագահության սենսացիոն պատմություն» գիրքը, որը հրատարակվել է 2000-ականների սկզբին: Ֆիլմի կենտրոնական իրադարձությունը Մաուրիցիո Գուչիի սպանությունն է, որը տեղի է ունեցել 1995 թվականին նրա գրասենյակի շեմին նախկին կնոջ՝ Պատրիսիա Ռեջիանիի հրամանով (նրանք ամուսնացած են եղել 1973-1991 թվականներին):


f4ec5f047a31d7cb9f02ac35cb1390e3 1 - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին

Մաուրիցիո Գուչի և Պատրիսիա Ռեջիանի


Չնայած այն հանգամանքին, որ ամուսնալուծությունից հետո Պատրիսիան ստացել է լավ փոխհատուցում (գումարը համարժեք էր տարեկան 500,000 ամերիկյան դոլարին), նրան տանջում էր այն միտքը, որ Մաուրիցիոն լքել է իրեն հանուն իր երիտասարդ սիրուհու՝ Պաոլա Ֆրանկայի, և արդյունքում նրանց սիրավեպը կարող է հանգեցնել նրան, որ Gucci-ի ժառանգությունը պետք է բաժանվի, կամ, ավելի վատ, այն կգնա ոչ թե իրենց երկու դուստրերին (Ալեգրա և Ալեսանդրա), այլ մեկ ուրիշին: Ուստի Պատրիսիան գնաց նման արմատական ​​քայլի:

Ի դեպ, Պատրիսիայի մեղքն ապացուցվել է 90-ականների վերջին, և նա բանտ է նստել՝ 29 տարով: Նրա դուստրերը փորձել են բեկանել դատավճիռը՝ պատճառաբանելով, որ իրենց մայրն ինքն իրեն նման չէ՝ ուղեղի ուռուցքի պատճառով: Այնուհետև դատարանը ժամկետը կրճատել է մինչև 26 տարի: Բայց լավ պահվածքի համար Ռեջիանին ավելի վաղ ազատ է արձակվել (2016թվականին, արդյունքում՝ բանտում անցկանցնելով 18 տարի): Այժմ նա ապրում է Միլանում և իրեն «ոչինչից չի զրկում»: Նախ, նա ստացել է 900,000 ֆունտ ստեռլինգ վարձավճար Gucci-ի գույքից: Եվ երկրորդ, Մաուրիցիոյից՝ նրա բանտում գտնվելու ընթացքում ամուսնալուծության տարեկան փոխհատուցման գումարը մուտքագրվել է հաշվին, որը կազմում է ավելիք քան 16 միլիոն ֆունտ:

Փաստ 2. Ռեժիսորն ու գլխավոր դերակատարները մի քանի անգամ փոխվել են


6e66685d6d802de5445bc16ccdea97e8 - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին

Ադամ Դրայվեր, Ռիդլի Սքոթ և Լեդի Գագա


«House of Gucci»-ի նկարահանումների սկիզբը հայտնի դարձավ դեռ 2006 թվականին: Ռեժիսորը Ռիդլի Սքոթըն էր, իսկ գլխավոր դերերը պետք է կատարեին Անջելինա Ջոլին և Լեոնարդո ԴիԿապրիոն: Վեց տարի անց Սքոթին փոխարինեց նրա դուստրը՝ Ջորդանը, որը որոշեց, որ Պենելոպա Կրուզը կմարմնավորի գլխավոր հերոսուհուն: Անցավ ևս չորս տարի, և ռեժիսորի աթոռը զբաղեցրեց Վոնգ Կար-Վայը, որը գլխավոր դերում նկարահանվելու հրավիրեց Մարգո Ռոբիին:

Միայն 2019-ի վերջին որոշվեց, որ այդուհանդերձ Ռիդլի Սքոթն է նկարահանելու ֆիլմը, Լեդի Գագան կմարմնավորի Պատրիսիա Ռեջիանիին, իսկ Ադամ Դրայվերը՝ Մաուրիցիո Գուչիին: Ֆիլմի դերասանական կազմը շատ աստղային է ստացվել՝ Պաոլո Գուչիի դերը ստանձնեց Ջարեդ Լետոն, Ալդո Գուչիինը՝ Ալ Պաչինոն, Ռոդոլֆո Գուչիինը՝ Ջերեմի Այրոնսը, Պաոլա Ֆրանկինը՝ Կամիլ Քոթենը:

Փաստ 3. Պատրիսիա Ռեջիանին դժգոհ է իրեն մարմնավորող դերասանուհու ընտրությունից


1f1812df8ff5e385a2114183b47fd84d - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին 2d14425a2d3ebc8e6ab8c5d673b5a7a1 - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին

                                                                                             Պատրիսիա Ռեջիանի                                                          Լեդի Գագա   


Հայտնի է դարձել, որ Պատրիսիա Ռեջիանին միլիոն պատճառ ունի, թե ինչու իրեն չի ուրախացնում Լեդի Գագայի դերը: Իր վերջին հարցազրույցներից մեկում նա ասել է, որ իրեն բավականին զայրացրել է, որ Գագան բավականաչափ ուշադրություն չի դարձնում իր անձին, և որ նույնիսկ ազատ պահ չի կարողանում գտնել Պատրիսիային զանգահարելու կամ նրա հետ հանդիպելու և զրուցելու համար:

Փաստ 4. Ֆիլմում հերոսները միայն Gucci-ի հագուստներն ու զարդերը չէ, որ կրում են


b8de0084d0b20db8b9194e41f3fc8bbf - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին

Լեդի Գագան Max Mara-ի զգեստով


Քանի որ ֆիլմը նկարահանվել է Gucci-ի մասին, տրամաբանական է ենթադրել, որ բոլոր դերասանները ոտքից գլուխ հագած են եղել կոնկրետ այս ապրանքանիշով: Բայց պարզվել է, որ դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: Օրինակ, այս ֆիլմի զգեստների դիզայներ Ջիանտի Յեյթսը տեսարաններից մեկի համար Լեդի Գագային «հագցրել է» Max Mara-ի շագանակագույն զգեստ՝ սպիտակ կետերով:


1b7a0786627ece98aa3fb737f91cf16f - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին

Լեդի Գագան Gucci-ի կոմբինիզոնով


Սակայն տեսարաններից մեկում ընտրվել է կարմիր վինտաժային Gucci կոմբինեզոնը, որը լրացնում էր ոսկյա ճարմանդով սև գոտին: Ընդհանրապես, Ջիանտին իր մի քանի հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ սիրում է իրերը խառնել: Հետևաբար, զարմանալու ոչինչ չկա:

Փաստ 5. Լեդի Գագայի համար պատրաստվել է ընդամենը 70 հանդերձանք


house of gucci fashion 619f77dbd0def 960x640 - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին


Լեդի Գագան ամբողջությամբ նվիրվել է այս դերին։ Նա չի վարանել տրամադրել իր զգեստապահարանի որոշ իրեր: Ընդհանուր առմամբ, Պատրիսիա Ռեջիանիի դերի համար պատրաստվել է 70 հանդերձանք:

Բոնուս. Ֆիմի նկարահանումներ


imadge 619f76f93213e 1 960x1253 - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին


Սյուժեն զարգանում է Հռոմի, Միլանի, Նյու Յորքի և Ալպերի միջև, սակայն նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել Իտալիայի մայրաքաղաքում, իսկ ներքին նկարահանումները՝ Cinecittà-ում՝ իտալական կինոստուդիայում, որը կարելի է համեմատել Հոլիվուդի հետ:

Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է 43 օր:


mv5bmwmzodm1nwqtztcxos00zwewltlhzmetndnlota0mwm5mzq2xkeyxkfqcgdeqxvymzuwodg3ntuat v1 619f773c43f8a 960x523 - 5 հետաքրքիր փաստ «The House of Gucci» ֆիլմի մասին


House of Gucci-ն նկարահանելու համար պահանջվել է 43 օր, ինչը տպավորիչ է, հատկապես հաշվի առնելով, որ ֆիլմը բավականին երկար է. 2 ժամ 37 րոպե: Հետաքրքիր փաստ է նաև այն, որ նկարահանումները նույնիսկ ժամկետից մեկ շաբաթ շուտ են ավարտվել: