Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Հնս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
Շուտով սիրո տոնն է, և մենք՝ ապրումակցելու համար բոլոր միայնակներին, առաջարկում ենք 5 սիրային սերիալ, որոնք վկայում են՝ կյանքը հիասքանչ է, իսկ սերը… մի օր կգա:
Այս կինոնկարը լավագույն արտացոլանքն է այն ամենի, ինչ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է՝ «քնքշանք» ասելով: Ելենա Իվանովնան մեր ժամանակակիցն է. միջին տարիքի կին, որը հասել է իր կարիերայի բարձունքին, որի հետագա ծրագրերն ու նպատակները, նույնպես, պտտվում են գործի շուրջ: Իր 43-ում նա, իսկապես, մեծ գործնական հաջողություններ է գրանցել, բայց այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են սերը, ընտանիքն ու երեխաները դուրս են մնացել նրա խիտ գրաֆիկից: Բայց, ինչպես լինում է բոլոր ֆիլմերում, որոնց գլխավոր հերոսն իր հարմարավետության շրջանակից չի ուզում դուրս գալ, գալիս է մի օր, երբ ինչ-որ բան դուրս է հրում նրան այդտեղից: Այս պարագայում այդ «ինչ-որ բան»-ը Ելենայի ընկերուհու խոսքերն էին: Վերջինս վստահ էր՝ Ելենան կորցրել է իր ողջ սեքսուալ գրավչությունն ու այլևս ոչ մի տղամարդու հետաքրքիր չէ: Այս խոսքերը մեր հերոսուհու համար մարտահրավերի պես են հնչում, ու նա գրազ է գալիս ընկերուհու հետ, որ 24 ժամվա ընթացքում կգտնի մի տղամարդու ու նրա հետ գիշեր կանցկացնի:
Ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, անթոլոգիա, որը հիմնված է իրական պատմությունների վրա, որոնք հրապարակվել էին «Նյու Յորք Թայմս» օրաթերթում: «Ժամանակակից սեր» սերիալը թարմ հայացք է մեր հասարակության մեջ հարաբերությունների թեմային։ Իհարկե, սիրո և հարաբերությունների հարցերը շատ կարևոր են մեզանից յուրաքանչյուրի համար, ակայն երբեմն լինում են անկանխատեսելի իրավիճակներ, որոնք կարող են միայն դժվարություններ առաջացնել։ Հաճախ, մարդիկ իրենց անհարմար են զգում նման իրավիճակներում։ Այս սերիալը պատմում է իրական մարդկանց մասին իրական պատմություններ, ովքեր հայտնվել են ոչ ավանդական և տարօրինակ հարաբերություններում: Պարզ զգացմունքների ֆոնին այս ամենն իսկապես խենթ է թվում:
Սերիալի թրեյլերը թողարկվեց 2020 թվականի ապրիլին, և ժապավենը անմիջապես հետաքրքրեց հոգեբանական թրիլլերների սիրահարներին: Այստեղ կրիմինալ ոչինչ չկա, փոխարենը կա սեր: Դեռ քոլեջում սովորելու տարիներին Ռուբին և Բիլլին պայմանավորվում են, որ երբ նրանցից մեկի համար ամեն բան անտանելի դառնա, նա պիտի հաղորդագրություն ուղարկի մյուսին ՝ «վազիր» բառով: 17 տարի անց սիրահարները հիշում են այս պայմանավորվածության մասին:
Հերոսուհին սրամիտ և զվարճալի մի աղջիկ է, որը թեպետ իր վարած ապրելակերպին, շատ դժբախտ է: Նա սիրում է տղամարդկանց, և սիրված է նրանց կողմից: Նա սիրում է կյանքն իր հարվածներով հանդերձ, նա ամեն ինչին հումորով է մոտենում, բայց ի՞նչ անել, երբ ներսիդ դատարկությունը քիչ-քիչ քեզնով է անում մարմինդ ու հոգիդ: Առաջին հայացքից շատ թեթևաբարո աղջիկն իրականում այս աշխարհի ամենամիայնակ և թախծոտ մարդն է…
Ի դեպ սցենարի հեղինակը սերիալի հերոսուհին է՝ Ֆիբի Ուոլլեր-Բրիջը:
Այս կատակերգությունը պատմում է Թեդի և այն մասին, թե ինչպես է նա գտել իր երեխաների մորը: Սերիալի բոլոր եթերաշրջանների ընթացքում Թեդը պատմում է իր երեխաներին, թե ինչպես է գտել սիրելիին: Ուրախ և զվարճալի պատմություններ, սեր, հիասթափություններ, միություններ, բաժանումներ. մի խոսքով ընկերների պատմություններ, որոնք մեկ ամբողջություն են կազմում, ջերմացնում մեր երեկոներն ու ուրախացնում: Սերիալ, որ արժե դիտել թեթև և ուրախ ժամանակ ունենալու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո