Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Հնս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
Մոտենում են կանանց տոներն ու մենք առաջարկում ենք 5 կանացի սերիալ՝ ամենատարբեր կանանց մասին:
Ինչի՞ մասին է «Emily in Paris»-ը. առաջին հերթին Փարիզի, իհարկե, հետո՝ մարքեթինգի ու սոց. ցանցերի, ֆիլմի ևս մեկ կարևոր բաղկացուցիչ է նորաձևությունը… ու այս ամենն, իհարկե, սիրո, ընկերության, սեքսի և դրամաների ֆոնին:
Բանն այն է, որ 20-ամյա չիկագոյաբնակ Էմիլիին բախտ է վիճակվում մեկնել գործուղման դեպի Փարիզ՝ իր հղի ղեկավարի փոխարեն: Նպատակն է Փարիզ հասցնել ամերիկյան տեսանկյունն ու հայացքը՝ մարքեթինգի մասին: Էմիլիի նոր գործընկերները նրա հանդեպ տրամադրված են սկեպտիկորեն, իսկ ինքը՝ Էմիլին չի դադարում բացահայտել ֆրանսիական մշակույթի մութ կողմերը. ազատության ու հավասարության, պոլիտկորեկտության ու աշխատանքային սուբորդինացիայի մասին՝ 21-րդ դարի ամենաարդիական արժեքները կրող կինը, հանկարծ, բախվում է ծառայողական սիրավեպերի և, միաժամանակ, սիրային եռանկյունիների հետ, ներքնազգեստ է ստանում կին ու սիրուհի ունեցող հաճախորդից և կանգնում է սեքսիզմի ու սեքսուալության միջև առկա ամենաբարակ սահմանագծին, որը, պարզվում է, գտնվում է հենց Փարիզում. այս շոկային թերապիան ամբողջացնում է փարիզաբնակների սնոբիզմն ու թեթև մեծամտությունը… Սյուժեյի մասին՝ այսքանը, մնացածը հարկավոր է տեսնել:
Նադիան ապրում է Նյու Յորքում: Խմում է, ծխում է, հայհոյում է, կայուն հարաբերություններ չունի ոչ ոքի հետ: Մի քանի ընկերուհիներ ունի, որոնք իրենից էլ ավելի տարօրինակ են: Մի խոսքով բարդ կերպար է Նադիան: 36 ամյակին դժբախտ պատահարից մահանում է, սակայն մեկ վայրկյան անց նորից հայտնվում է ընկերուհու տան լոգարանում: Այսպես բազում անգամներ մահանում է ու նորից հայտնվում նույն կետում: Ինչի՞ համար է այս ամենը, ի՞նչ է ուզում նրան ասել տիեզերքը: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Կա՞ մեկը, որ կհասկանա իրեն, կհավատա, կօգնի: Ի՞նչ ուրվականներ են տանջում նրան անցյալից:
Այս սերիալի խճճված սյուժեն մտածել կտա կյանքի արժեքի, սիրո, անցյալում չփակված դռների ու դրանք անպայման փակելու անհրաժեշտության մասին: Netflix հեռուստաընկերությունը հայտարարել է, որ սերիալը կերկարաձգի ևս մեկ եթերաշրջանով: Այնպես որ շտապեք դիտել առաջինը՝ սպասելով գլխապտույտ իրադարձությունների շարունակությանը:
Գոյություն ունի սերիալների շարք, որը ցանկացած կին պետք է նայի: Այդ սերիալների դասին են պատկանում «Հուսահատ տնային տնտեսուհիները», «Սեքսը մեծ քաղաքում» և այլն: Այս երկու թիվի շոուների մասին բավականին խոսվել է ժամանակին և իհարկե, սիրվել կանանց կողմից: 2019 թվականին «Հուսահատ տնային տնտեսուհիներ»-ի («Desperate Housewives») ստեղծագործական կազմը հեռուստադիտողին է ներկայացրել իրենց նոր նախագիծը, որը կոչվում է «Ինչու են կանայք սպանում» «Why Women Kill»…
Համարձակ սերիալի մասին արդեն որոշակի պատկերացում ստեղծող այս վերնագիրը գրավել է շատ կանանց, քանի որ յուրաքանչյուր կին ժամանակ առ ժամանակ մտածում է այս թեմայի շուրջ: Սա բավականին յուրօրինակ սև կատակերգություն է, որը պատմում է 3 բոլորովին տարբեր կանանց մասին: Տարբեր սյուժետային գծերով, բայց ընդհանուր թեմայով` այս սերիալի գործողությունները տեղի են ունենում տարբեր ժամանակաշրջաններում, միևնույն տանը, նույն խնդրի հետևանքով առաջացած 3 զոհով: Կանացից յուրաքանչյուրն իր սերնդի ներկայացուցիչն է: Հիմնական հերոսները հիանալի գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, բայց դրան հասնում են տարբեր ձևերով:
Նրանցից մեկը 60-ականներից մի տնային տնտեսուհի է: Նա շատ երազկոտ է, նվիրված ամուսնուն ու կենցաղին: Հերոսուհին հույս չունի կյանքի լուրջ փոփոխությունների, ուստի փորձում է ընտելանալ ստեղծված իրավիճակին և ամեն կերպ ջանում է գոհացնել ամուսնուն, բայց գործողությունները այնպես են դասավորվում, որ նա ստիպված է լինում դիմել արդեն իսկ վերնագրից կանխորոշող քայլերի… Երկրորդ գլխավոր դերակատարը 80-ականներից է, որին, ի դեպ, մարմնավորում է Լյուսի Լյուն: Փայլուն Սիմոնան վարում է գլամուրային կյանք: Թվում է, թե նա իդելական կյանք ունի, սակայն նույնիսկ այսպիսի տպավորիչ կինն էլ է տխրում ու հուսահատվում․․․ Երրորդ հերոսուհին առավել ծանոթ կլինի ժամանակակից հեռուստադիտողներին, քանի որ նա մեր ժամանակների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է: Սակայն նա էլ իր իդեալական կյանքում բազմաթիվ խնդիրներ է ունենում:
Մինի սերիալը ստեղծվել է ժամանակակից գրող Սելեսթա Քինգի վեպի մոտիվներով, որը 2017 թվականին դասվել է բեսթսելերների ցանկին: Իսկ սյուժեն երկու կանանց մասին է, որոնք ապրում են նույն փոքրիկ քաղաքում, բայց բոլորովին տարբեր պայմաններում: Մեկը ապահովված է, ունի շքեղ տուն, վայելում է կյանքը, բայց կարծես վանդակի մեջ լինի, իսկ երկրորդն ապրում է ավելի համեստ պայմաններում, բայց ազատ է… Այս երկու տարբեր կանանց միավորում և ձգում է բնավորությունների և նախասիրությունների տարբերությունները և մայրությունը:
Այս սերիալն օրինակ է, թե ինչպես կանայք կարող են միմյանց վրա հույս դնել, միմյանց օգնել, աջակցել ու միասին միշտ լավ ժամանակ անցկացնել: Այստեղ գլխավոր հերոսուհիներից յուրաքանչյուրն ունի իր հրեշները՝ մեկը ֆիզիկական բռնության զոհ է, մյուսը սեռական ոտնձգության, մյուսը դավաճանում է ամուսնուն՝ թվարկել կարող ենք անվերջ: Այս ամենը հանգեցնում են մի մարդասպանության, որի հեղինակին դժվար է կռահել: Թեև հետաքրքիր է բացահայտել, թե ով է մարդասպանը, այս կանանց հետևելը նույնպես ուշագրավ է: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է հաղթահարել իր դժվարություններն ու ուժեղ լինել իրեն հատուկ ձևով:
…Եվ նրանց բոլորին միավորում է նաև մայրությունը, հերոսուհիները վառ օրինակ են առ այն, որ յուրաքանչյուր մայր պատրաստ է գնալ բոլոր հնարավոր ու անհնարին քայլերին՝ հանուն իր երեխաների։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո