Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
VNews -ը զրուցել է սիրված հաղորդավար Գոռ Գլումովի հետ և փորձել պարզել՝ որոնք են նրա ամենասիրելի ֆիլմերն ու գրքերը:
ռեժ.՝Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
դերերում՝Մառլոն Բրանդո, Ալ Պաչինո, Ռոբերտ Դյուվալ, Ջեյմս Կան ևն
Այս ֆիլմը նկարահանվել է Մարիո Պյուզոյի Կնքահայրը 1969 թ. գրքի հիման վրա: Գիրքը տարածվեց աշխարհում 10 000 000 օրինակով և համարվում է 20-րդ դարի ամենաշատ վաճառված գրքերից մեկը:
Կրիմինալ սագան պատմում է 40-50-ականների Կառլեոնե մաֆիոզ ընտանիքի մասին: Վիտո Կառլեոնեն՝ ընտանիքի հայրը, ամուսնացնում է իր աղջկան և միաժամանակ դիմավորում է որդուն, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմից տուն է վերադառնում: Որդին՝ Մայքլը, ցանկություն է հայտնում զբաղվել հոր գործերով, բայց նա չգիտի գործերի ամբողջ գորշության ու դաժանության մասին: Ժամանակները փոխվել են, այստեղ այլևս չեն գործում հին օրենքներն ու խաղի կանոնները:
Ընդհամենը 6 000 000 $ բյուջեով այս ֆիլմը ստեղծողներին բերել է մոտավորապես 250 000 000 $ եկամուտ:
IMDb կայքի տվյալներով ֆիլմը զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղում է 1974 թ. «Կնքահայրը 2» ֆիլմը:
Ֆիլմն արժանացել է Օսկարի՝ Լավագույն ֆիլմ և Լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում, իսկ Մառլոն Բրանդոն հաղթել է Լավագույն դերասան անվանակարգում:
ռեժ.՝Ակիրա Կուրոսավա
դերերում՝Մասքիմ Մունզուկ, Յուրիյ Սոլոմին, Վլադիմիր Կրեմենա ևն
Ճանապարհորդ Վլադիմիր Արսենևի համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը պատմում է Արսենևի հետաքրքիր արկածների և Դերսու Ուզալա անունով մի բարի և անվախ ծերուկի հետ նրա փոխհարաբերությունների մասին:
1976 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում:
ռեժ.՝ Քվենտին Տարանտինո
դերերում՝ Ջոն Թրավոլտա, Ումա Թուրման, Սեմյուել Լ. Ջեքսոն, Բրյուս Ուիլլիս ևն
Ֆիլմը պատմում է Վինսենթ Վեգայի և Ջուլս Ուինֆիլդի մասին: Տղամարդիկ զբաղվում են իրենց բոսի՝ Մարսելլաս Ուոլլեսի խնդիրների լուծմամբ, իսկ ընդմիջումների ժամանակ փիլիսոփայում կյանքի մասին: Ֆիլմում ռեժիսորը ներկայացրել է մի քանի պատմություն և դրանք մեկը մյուսի հետ կապել: Պատմություններից մեկը պատմում է Վինսենթի ու Միայի՝ Մարսելլասի կնոջ մասին: Վինսենթը փրկում է Միային, երբ նա թմրանյութերի ազդեցության տակ կորցրել էր իրեն: Այնուհետև ռեժիսորը պատմում է Բուչ Կուլիջի մասին: Իսկ երրորդ պատմության մեջ ցուցադրված է մի սրճարանային տեսարան: Երկու անհաջողակ գողեր փորձում են այն թալանել, բայց Ջուլսը նրանց կանգնեցնում է:
Ֆիլմը՝ ըստ IMDb կայքի վարկանիշային ցուցակի, զբաղեցնում է 7-րդ տեղը:
Այն 1995 թ. արժանացել է Օսկարի՝ Լավագույն սցենար անվանակարգում, իսկ 1994 թ.՝ Ոսկե արմավենու՝ Լավագույն սցենար անվանակարգում, ինչպես նաև Ոսկե Գլոբուսի և այլ մրցանակների:
ռեժ.՝ Դենի Բոյլ
դերերում՝ Էվան ՄաքԳրեգոր, Ջոնի լի Միլլեր ևն
Իրվին Ուելշի դեբյուտային 1993 թ. գրված գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմը, պատմում է մի խումբ թմրամոլների մասին: Լավ աշխատանքը, գեղեցիկ հագուստը, մեքենաները նրանց պետք չեն՝ նրանք միայն թմրանյութերի, մեծ քանակությամբ թմրանյութերի կարիք ունեն: Միայն դրանց ազդեցության տակ են նրանք երջանկանում և տեսնում կյանքի բոլոր գուները:
ռեժ.՝ Ալեքսեյ Բալաբանով
դերերում՝Սերգեյ Բոդրով ևն
Ֆինանսական սուղ միջոցների պատճառով ոչ պրոֆեսիոնալ պայմաններում նկարահանված Ալեքսեյ Բալաբանովի այս ֆիլմը պատմում է բանակից վերադարձած Դանիլա Բոգրովի մասին, որը, ձանձրանալով ծննդավայրի անհետաքրքիր կյանքից, որոշում է գնալ Պետերբուրգ՝ եղբոր մոտ: Դանիլան գտնում է եղբորը, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, որքան նա էր կարծում: Պարզվում է՝ եղբայրը վարձու մարդասպան է:
Ֆիլմի առաջին մասն էկրաններ է բարձրացել 1997 թ., իսկ երկրորդը՝ 2000 թ.: Առաջին մասի նկարահանման աշխատանքները տևել են 31 օր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո