Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Սերը ֆիլմարտադրության կենտրոնական թեմաներից մեկն է. չէ՞ որ ոչ մի այլ երևույթ չի կարողանում այդքան հուզել և ոգեշնչել, որքան սերը: Մենք առանձնացրել ենք կինոյի պատմության սիրուն ու յուրատեսակ սիրո խոստովանությունները:
Ջոելն ու Քլեմենտինան որոշում են սառեցնել իրենց զգացմունքները և ջնջել բոլոր հիշողությունները: Ջոելը, սակայն, դեռ ամբողջությամբ չի մոռացել անցյալը և ինչքան քիչ է նա հիշում, այնքան ավելի շատ է սիրում աղջկան: Հանկարծ նա հասկանում է, որ չի ուզում հրաժարվել իրենց անցյալից և հնարավոր ապագայից և ամեն բան անում է որ վերադարձնի սիրելիին, բայց…
2005 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:
Ջոելն ու Քլեմենտինան պառկած են մերկասառույցին, Ջոելն ասում է՝
«Ես պատրաստ եմ մեռնել, Քլեմ, այդքան երջանիկ եմ ես հիմա: Ինձ հետ երբևէ նման բան չի պատահել. ես հենց այնտեղ եմ, ուր պիտի լինեմ»…
Էդվարդ Լյուիսը, շրջելով գիշերային քաղաքով, պատահաբար հանդիպում է մի գեղեցիկ մարմնավաճառուհու, ով Էդվարդին օգնում է գտնել իր հյուրանոցը: Էդվարդը հրավիրում է նրան իր սենյակ խոսելու և գեղեցիկ երեկո անցկացնելու, բայց առավոտյան հասկանում է, որ չի ուզում բաժանվել աղջկանից, և նրան առաջարկում է մի քանի օր լինել իր հետ և օգնել իր գործերում: Կկարողանա՞ մոխրոտիկը հասնել իր երազանքին և իր կողքին պահել նման տղամարդու:
1991 թ. Ջուլիա Ռոբերտսը արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Հերոսուհին պատրաստվում է լքել իր վարձած բնակարանը, հանկարծ երաժշտություն է լսում, նայում է պատուհանից ու տեսնում Էդվարդին, որը սպիտակ լիմուզինով սլանում էր ու գոռում՝ «արքայադուստր Վիվյեն, ցած իջեք»: Չսպասելով, որ գեղեցկուհին իջնի, Էդվարդն ինքն է բարձրանում նրա մոտ անվտանգության աստիճաններով, վարդերի մի փունջ՝ ատամներով բռնած:
Այս ֆիլմը կազմված է մի քանի գեղեցիկ պատմություններից, որոնք տեղի են ունենում ձմեռային ամիսներին: Ֆիլմի հերոսները սեր են փնտրում, սիրուց փախչում, հիասթափություն ապրում, բայց միևնույն ժամանակ հավատարիկ մնում իրենց արժեքներին: Անհնար է մոռանալ ֆիլմի այն դրվագը, երբ Էնդրյու Լինքոլնի կերպարն այցելում է Նայթլիի հերոսուհուն, որը վերջերս ամուսնացել է նրա ընկերոջ հետ: Նրա ձեռքին պաստառներ են, որոնց վրա գրված է՝
«Եթե իմ բախտը բերի մյուս տարի ես կսկսեմ հանդիպել այս սուպերմոդելներից մեկի հետ: Բայց այժմ թույլ տուր, առանց որևէ ենթատեքստի կամ հույսի, զուտ միայն նրա համար, որ այսօր Սուրբ Ծնունդ է, ասել, որ դու անթերի ես: Եվ իմ վիրավոր սիրտը կսիրի քեզ քանի դեռ դու մումիա չես դարձել»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո