3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով... - VNews

3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով…

eccde96b0a275fe59571d1278ba8e338 1 - 3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով...

Կանացի կրծքերը բազմիցս իրենց տեղն են գտել գեղանկարչության մեջ, սակայն նկարիչներից ոմանք այն պատկերել են՝  ներկայացնելով տարօրինակ ու անսովոր տեսանկյունից: Vnews-ն առանձնացրել է կանացի կրծքեր պատկերող ամենաանհավանական գեղանկարները:

«Տիրամայրը մանկան հետ»

Ժան Ֆուքե

39124603 536501956784114 6141134506872012800 n - 3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով...

Կտավը պատկանում է ֆրանսիական Վաղ Վերածննդի հիմնադիրներից մեկի՝ Ժան ֆուքեի վրձնին: Գեղանկարը նայելիս տպավորություն է ստեղծվում, թե այն կադր է ինչ-որ սարսափ  ֆիլմից կամ Մերլին Մենսոնի հերթական ձայնասկավառականերից մեկի նկարն է: Կտավում Աստվածամոր աջ կուրծքն ամբողջովին մերկ է, իսկ նորածինը կարծես ինչ-որ բան է մատնացույց անում:

Դժվար է պատկերացնել, որ կնոջ նախատիպը հանդիսացել է Ագնեսա Սորելը, որը ֆրանսիական Կարլ 7-րդ թագավորի ֆավորիտն էր, բացի այդ իր ժամանակների ամենահամարձակ և նորաձև կինն էր: Պալատում կինն իրեն դրսևորում էր որպես իսկական դեմոկրատ ու բարեփոխող: Նրան հաջողվեց չեղարկել այն օրենքը, որն արգելում էր հասարակ տիկնանց ադամանդներ կրել: Նրա շնորհիվ տարածում գտան մի կուրծքը բաց զգեստները, ինչն էլ պատկերված է կտավում:

Ագնեսան մեծ ազդեցություն ուներ նաև թագավորի քաղաքական որոշումների վրա: Տարօրինակ չէ, որ կինը մահացավ ընդամենը 28 տարեկան հասակում, շատերը կարծում են, որ նրան թունավորել են սնդիկով, մեկ այլ վարկած էլ վկայում է, որ կնոջ մահվան պատճառ է դարձել մեծաքական կոսմետիկ միջոցների կիրառությունը. բանն այն է, որ այդ տարրիներին կոսմետիկան այնքան էլ անվտանգ չէր և որոշակի քանակությամբ սնդիկ էր պարունակում:

«Մակ Սենեթի հիշատակին»

Ռենե Մագրիտ

94 4075.thumb - 3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով...

Բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտն հայտնի է իր վառ երևակայությամբ, սրամիտ և միաժամանակ խորհրդավոր նկարներով: Հենց նրա վրձնին է պատկանում այս մռայլ կտավը, որը միայնության ու տխրության զգացողություն է առաջացնում: Թեև հեղինակը նշել է, որ կտավը նվիրված է Մակ Սենեթի հիշատակին, այնուամենայնիվ, արվեստաբանները պնդում են, որ իրականում նկարը նվիրված է Ռենեի մահացած մորը: Ռեգինա Մագրիտն իր կյանքին վերջ է տվել ինքնասպանության միջոցով, նա նետվել է գետը, երբ Ռենեն ընդամենը 14 տարեկան էր: Նկարիչը հազվադեպ է խոսել մոր մասին, միշտ շրջանցել է այդ թեման, իսկ երբ չի հաջողվել խուսափել հարցերից պնդել է, որ մոր մահը ոչ մի ազդեցություն չի թողել իր հոգեբանության վրա: Սակայն նրա կտավներից շատերն են վկայում, որ նա չի ներել մոր այդ արարքն ու Ռեգինայի պատկերը բազմիցս իր արտացոլումն է գտել նկարչի գործերում:

Կտավում պատկերված գիշերազգեստը կարծես «հիշել է» Րեգինայի կրծքերի ձևն ու արտացոլել այն:

«Գաբրիել դ՛Էստրեն քրոջ հետ»

Անհայտ հեղինակ

1560959381 64757614 338561650148309 7027669667195912192 n 1 960x710 - 3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով...

Անհայտ հեղինակի այս կտավում երիտասարդ կանայք լոգանք են ընդունում, նրանցից մեկը բռնել է մյուսի կրծքից: Հաշվի առնելով կանանց դեմքի արտահայտությունը, այդ փաստը նրանցից որևէ մեկին անակնկալի չի բերել: Ընդունված է համարել, որ կտավում պատկերաված է Հենրի IV-ի ֆավորիտը՝ Գաբրիել դ՛Էստրեն և նրա քույրը:

Կտավի պատմության մասին ամենահավանական վարկածը հետևյալն է. լեսբիական տեսարանները գեղանկարչության մեջ չափազանց պահանջված էին այդ տարիներին մասնավորապես հարուստ հետերոսեքսուալների կողմից: Այս բնույթի գեղանկար կարող էր պատվիրել ինչ-որ միջնադարյան իշխանավոր: Այսօր այս գեղանկարը ոչ մի էրոտիկ ասոցիացիաներ չի առաջացնում, սակայն ամեն ինչ այլ էր 14-րդ դարի փարիզյան իրականության մեջ. «Գաբրիել դ՛Էստրեն քրոջ հետ» կտավը հեշտությամբ կարող էր ծառայել, որպես ժամանակի պորնոգրաֆիա:

Ըստ որոշ տվյալների, Գաբրիել դ՛Էստրենին վաճառել էր իր սեփական մայրը, երբ աղջիկն ընդամենը 16 տարեկան էր: Գաբրիելն անասելի գեղեցիկ էր և Հենրի 3-ը նրան պաշտոնապես դարձրեց իր ֆավորիտը, սակայն աղջիկն այնքան էլ թագավորի սրտով չէր, քանի որ հիշեցնում էր Հենրիին իր կնոջը: Այդ իսկ պատճառով թագավորը աղջկան վարձակալությամբ հանձնում էր տարբեր պաշտոնատար տղամարդկանց: Այդպես էր ընթանում աղջկա կյանքը մինչև նրան չհանդիպեց ապագա թագավորը՝ Հենրի 4-ը, որը սիրահարվեց Գաբրիելին. նրանք 3 երեխա ունեցան:

Հենրին ամուսնացած էր, սակայն չէր սիրում կնոջն ու նրա հետ համատեղ երեխաներ չուներ: Մի շարք հետազոտողներ պնդում են, որ նկարում լավ լուր է թաքնված և այն վկայում է Հենրիի ամուսնալուծության և  հետագայում Գաբրիելի հետ ամուսնանալու մասին, հավանաբար հենց այդպես էլ կլիներ եթե 1599 թվականին կինը չմահանար ծննդաբերության ընթացքում:

 


«Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Հիսուս Քրիստոսը գեղանկարչության մեջ. 5 կտավ

5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե…

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ստալինը գեղանկարչության մեջ…

Հայուհիները օտար նկարիչների վրձնով

5 ամենահայտնի բնորդուհիները…

Կանացի կրծքեր. 10+2 փաստ, որ գուցե չգիտեք

Շողշողացող տխրության գույները… [էսսե]