Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
7 օգտակար բջջային հավելված բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են արվեստով:
App Store ներբեռնել
Google-ի Arts & Culture հավելվածը ներկայացնում է համաշխարհային արվեստի գլուխգործոցներ՝ ամփոփ բովանդակությամբ ու պարբերաբար թարմացվող նորություններով: Art Authority հավելվածը, ի տարբերություն Arts & Culture-ի, վճարովի է և ստեղծված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հենց թվային արվեստով: Գեղեցիկ դիզայնի և հարմար ինտերֆեյսի շնորհիվ հավելվածը ներկայացնում է որակյալ թվային բովանդակություն 1000 թանգարաններից, որոնք սփռված են աշխարհով մեկ: Հավելվածի փնտրողական համակարգը աշխատում է հեշտությամբ և դասակարգում ըստ ժանրերի, հեղինակների և տարեթվերի: Հավելվածում տեղադրված բոլոր կտավները ցուցադրվում են ամենաբարձ որակով: Հավելվածը հասանելի է միայն App Store-ի օգտատերերի համար:
Google Play ներբեռնել
App Store ներբեռնել
Եթե ամեն օր փնտրում ես ոգեշնչվելու նոր աղբյուր ու հետաքրքրվում ես դասական ու արդի արվեստով, ուրեմն DailyArt հավելվածի համար շտապիր տեղ գտնել քո սմարթֆոնում: Միացիր 700.000 արվեստասերների համայնքին, ովքեր ամեն օր օգտվում են այս հավելվածից ավճար և առանց գովազդային միջամտությունների: Ուզո՞ւմ ես իմանալ՝ ինչու Վան Գոգը կտրեց իր ականջը, ո՞վ է Պիկասսոյի հայտնի դիմանկարի կինը կամ ինչպես Ջեքսոն Պոլլոքը ստեղծել իր գեղանկարները… DailyArt-ը must-have հավելված է բոլոր արվեստասերների համար: 2000-ից ավել գլուխգործոցներ, 700 արտիստի ստեղծագործական կյանքի մասին տեղեկություններ, նորություններ 800 ցուցասրահների հավաքածուներից: Հավելվածն ամեն օր կթարմացնի արվեստի մասին ունեցածդ գիտելիքներն ու կհիշեցնի ամենաթարմ նորությունների մասին: Հավելվածն անվճար է և հասանելի է Google Play և App Store օնլայն խանութներում:
Google Play ներբեռնել
App Store ներբեռնել
Ամստերդամում գտնվող հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի թանգարանի աշխատակիցները ստեղծել են մի հավելված, որտեղ կարելի է գտնել տաղանդաշատ նկարչի այնպիսի կտավներ, ինչպիսիք են՝ «Վան Գոգի ննջարանն Առլում»,«Փարիզի տեսարանը Թեոյի բնակարանից Լեպիկ փողոցում», «Ձկնորսական նավակներ Սեն-Մարի դե լա Մեր ափին» և ոչ միայն: Նկարչի բոլոր նկարները հավելվածում ներկայացված են ամենաբարձ որակով, որոնք ուղեկցվում են հետաքրքիր մեկնաբանություններով և որ ամենակարևորն է՝ ինտերակտիվ են: Վան Գոգի կտավները, նամակներն ու գծանկարները մշտապես թարմացվում են: Այս հավելվածը նույնպես անվճար է և հասանելի է Google Play-ում և App Store-ում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո