Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Ձեզ ենք ներկայացնում իտալական կինեմատոգրաֆի ողջ պատմության ամենագեղեցիկ նմուշներից մի քանիսը:
ռեժ.՝Վիտտորիո դե Սիկա
դերերում՝Սոֆի Լորեն, Վիտտորիո դե Սիկա ևն
Այս սև ու սպիտակ ֆիլմը մարդկային ողբերգության, հույզերի և ապագայի հանդեպ հույսի մասին է: Ֆիլմը բաղկացած է մի քանի նովելից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է տարբեր խավերի մարդկանց, նրանց խնդիրների, մտորումների, ցանկությունների և երազանքների մասին: Նրանք չգիտեն միմյանց գոյության մասին, նրանք չունեն ոչ մի ընդհանուր բան՝ նրանց միավորում է միայն հարազատ Իտալիան և իտալական խառնվածքը:
Այս ֆիլմը կստիպի ձեզ ժպտալ և արտասվել հերոսների հետ, այս ֆիլմը կստիպի ձեզ վերաարժևորել այս երբեմն անարդար, բայց այդքան գեղեցիկ կյանքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝Վիտտորիո դե Սիկա
դերերում՝Սոֆի Լորեն, Ժան Փոլ Բելմոնդո ևն
1943 թ., Երկրորդ Համաշխարհային պատերազմ, Իտալիա: Սան Լորենցոյում քաոսային իրավիճակ է: Տեղացիները, թողնելով իրենց տներն ու ունեցվածքը, փախուստի են դիմում: Չեզիրան վերցնում է դստերը՝ Ռոզետային և ուղևորվում է իր հարազատ գյուղ: Այստեղ նրանք ծանոթանում են ինտելիգենտ մի երիտասարդի՝ Միկելեի հետ, որն անտարբեր չէ Չեզիրայի հանդեպ, բայց հերոսուհուն չեն հուզում տղայի զգացմունքները. նա միայն դստեր մասին է մտածում:
…և մինչ մայրը մտածում է՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և դասավորել իր և դստեր կյանքը, Ռոզետան սիրահարվում է Միկելեին, որի սիրտն արդեն վաղուց մորն է պատկանում:
Հերոսուհիները բազում դժվարությունների և հիասթափությունների միջով են անցնելու…
1961 թ. Սոֆի Լորենն արժանացել է «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ 1962 թ.՝ նույն անվանակարգում արժանացել է Օսկարի:
1962 թ. ֆիլմն արժանացել «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝Լուկինո Վիսկոնտի
դերերում՝Ալեն Դելոն, Կլաուդիա Կարդինալե ևն
1860 թ. մայիս, Իտալիայում քաղաքացիական պատերազմ է: Գարիբալդիի կողմնակիցները դուրս են եկել Բուրբոնների իշխանական տոհմի դեմ: Երկրում տեղի ունեցող իրադարձություններին ուշի-ուշով հետևում է արքայազն Ֆաբրիցիո դի Սալինան, որը չի ցանկանում միջամտել:
Ֆաբրիցիոն իրեն «ընձառյուծների» շարքին է դասում, և չի ցանկանում գործ ունենալ բուրժուազիայի ներկայացուցիչների հետ, որոնց նա «շնագայլեր» է անվանում, սակայն նրա եղբորորդին, չի կիսում այս հարցի վերաբերյալ նրա տեսակետը…
Ֆիլմի հիմքում է Ջուզեպե Տոմազի դի Լամպեդուզայի համանուն վեպը:
1963 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝Ջուզեպպե Տորնատորե
դերերում՝ Ֆիլիպ Նուարե, Ժակ Պարեն, Անտոնելա Ատալի ևն
Ֆիլմի կինոյի հանդեպ սերը, կինոյով ապրելու և նրա ազդեցությունն իրական կյանքում զգալու կարողության մասին է: Կինոն մի աշխարհ է, որը թույլ է տալիս ապրել և հավատալ հրաշքին: Գլխավոր հերոսը Սալվատորե անունով մի տղա է, որը դեռ մանկուց սիրահարված է կինեմատոգրաֆին: Այն փոքրիկ քաղաքում, որտեղ մեծանում է Սալվատորեն, մարդկանց միակ ուրախությունը «Պարադիսո» կինոթատրոնն է: Ալֆրեդոն այդ կինոթատրոնի մեխանիկն է, նա փոքրիկ տղայի հետ ընկերանում է և սովորեցնում ֆիլմեր սիրել, ֆիլմերով ապրել և ցանկության դեպքում փախչել իրականությունից:
Տարիներ անց Սալվատորեն դառնում է հայտնի ռեժիսոր և Ալֆրեդոյի մահվան լուրը նրան վերադարձնում է մանկություն. հուշեր, թախիծ, տխրություն, սեր, կարոտ…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝Պաոլո Սորրենտինո
դերերում՝ Տոնի Սերվիլլո ևն
Քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ուղղակի հարուստ և կայացած մարդիկ՝ նրանք վայելում են կյանքը, օգտվում կյանքի բոլոր բարիքներից, խնջույքներ կազմակերպում, ապրում այնպես, ինչպես շատ շատերը կերազեին: 65-ամյա Ջեպ Գամբարձիելան հետևում է այդ ամենին, բայց իրեն այդ աշխարհի մի մասը չի զգում. Ջեպի ներսում դատարկություն է, նա իր մարմնի յուրաքանչյուր բջիջով զգում է միայնության տհաճ զգացումը…իսկ մարդիկ, մարդիկ կեղծ են նրա համար:
Ռեժիսորը ֆիլմը նվիրել է իր ամենամտերիմ ընկերներից մեկին:
2013 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո