The Crown. Հայտնի է, թե ով կմարմնավորի արքայադուստր Դիանայի սիրեցյալին - VNews

The Crown. Հայտնի է, թե ով կմարմնավորի արքայադուստր Դիանայի սիրեցյալին

ռըդ - The Crown. Հայտնի է, թե ով կմարմնավորի արքայադուստր Դիանայի սիրեցյալին

Հայտնի է դարձել, որ պակիստանցի դերասան Հումայուն Սաիդը «The Crown»-ի հինգերորդ եթերաշրջանում կմարմնավորի արքայադուստր Դիանայի սիրեցյալին. հաղորդում է Variety-ն:

Captureեը 960x623 - The Crown. Հայտնի է, թե ով կմարմնավորի արքայադուստր Դիանայի սիրեցյալին

Նա մարմնավորելու է պակիստանցի սրտի վիրաբույժ Հասնաթ Խանի կերպարը, ում հետ Դիանան հանդիպել է 1995-1997 թվականներին: Նա բաժանվել է նրանից Դոդի Ալ-Ֆայեդի հետ հանդիպելուց հետո: 1997 թվականի օգոստոսի 31-ին նրանք վթարի են ենթարկվել. Դիանան մահացել է հիվանդանոցում վթարից երկու ժամ անց: Դոդին մահացել է անմջապես ողբերգության ժամանակ: Խանը 1997 թվականի սեպտեմբերին ներկա է եղել Վեսթմինսթերյան աբբայությունում իր նախկին սիրեկանի հուղարկավորությանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դիանայի ու Խանի սիրավեպը տեղափոխվում է էկրան: 2013 թվականի սեպտեմբերին էկրան բարձրացավ Օլիվեր Հիրշբիգելի «Diana» ֆիլմը: Այն պատմում է Լեդի Դիի կյանքի վերջին երկու տարիների, այդ թվում՝ Խանի հետ հարաբերությունների մասին: Դիանային այն ժամանակ մարմնավորել է Նաոմի Ուոթսը, իսկ սրտի վիրաբույժին մարմնավորել է հնդկական ծագումով անգլիացի դերասան Նավին Էնդրյուսը:

«The Crown»-ի նոր եթերաշրջանում Դիանայի կերպարը կներկայացնի Էլիզաբեթ Դեբիկին, իսկ Դոդի Ալ-Ֆայեդը՝ Խալիդ Աբդուլլահը:

Սերիալի նոր դրվագները նախատեսվում է հեռարձակել 2022 թվականի նոյեմբերին: