Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Հնս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
Ավելի քան 500 տարի անց Հռոմում Կոստանդիանոս Մեծի ձեռքի հսկա արձանը «գտավ» իր կորցած մատը:
2018 թվականին Փարիզի Լուվրում հայտնաբերված 38 սմ երկարությամբ բրոնզե ցուցամատը չորեքշաբթի տեղափոխվել է Հռոմի Կապիտոլինի թանգարաններ և տեղադրվել արձանի վրա:
Մատը «կատարելապես» վերականգնվել է իր օրինական տեղում «օգտագործելով ոչ ինվազիվ, շրջելի և անտեսանելի համակարգ», – իտալական Il Messaggero թերթին ասել է թանգարանների տնօրեն Կլաուդիո Փարիզի Պրեսիչը:
Լուվրը գտնված մատը որակավորել է որպես ոտքի մատ, մինչ հետազոտող Աուրելիա Ազեման չի հաստատել, որ դա Հռոմեական կայսեր 12 մետրանոց (39 ոտնաչափ) արձանի վաղուց կորցրած մատն է, որի բեկորները պահվում էին Կապիտոլինի թանգարաններում:
Հին մասունքը գտնվում էր Լուվրի կողմից իտալացի բանկիր և արվեստի կոլեկցիոներ Ջիամպիետրո Կամպանայի՝ 1863 թվականին ձեռք բերված հավաքածուում:
1913 թվականին Փարիզի թանգարանը մատը դասել էր որպես հռոմեական: Միայն 2018-ին Ազեմանին է հաջողվել պարզել: Դոկտորանտ ուսանողը բացահայտումը կատարել է բրոնզե մեծ արձանների հնագույն եռակցման տեխնիկայի ուսումնասիրության ընթացքում:
«Սա շատ լավ միջոց է թանգարանների վերաբացման համար», – ասել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագիան:
Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաքում թանգարանները վերաբացվել են երկուշաբթի՝ կորոնավիրուսի սահմանափակումների մեղմացումից հետո:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո