Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Հնս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
Մեզ երբեմն թվում է, որ հանճարեղ լինելն ու հաջողակ լինելը հոմանիշներ են, իսկ նրանք, ովքեր այս կամ այն ոլորտում համալրել են դասականների շարքերն, իրենց ողջ կյանքում ապրել են բարեկեցության մեջ: Իհարկե, այդպես արդար կլիներ, սակայն ցավով պիտի նշենք, որ հանճարեղներից շատերն իրենց կենդանության օրոք ապրել են ծանր սոցիալական պայմաններում:
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկն է: Նրա ստեղծագործությունները շարունակում են հնչել ամբողջ աշխարհի տարբեր համերգասրահներից: 25 տարեկան հասակում Մոցարտը հասավ իր ստեղծագործական գործունեության գագաթնակետին, նրան հաջողվում էր լցնել խոշորագույն համերգասրահները, նա մեծաթիվ պատվերներ էր ստանում և դասավանդում աշակերտների, այս ամենն, իհարկե, մեծ եկամուտներ էին ապահովում կոմպոզիտորին: Սակայն հանդիսատեսի սերն ու Մոցարտի պահանջարկը կտրուկ նվազեցին, երբ բեմ բարձրացավ «Դոն Ժուան» օպերան: Այն չսիրվեց: Մոցարտը կորցրեց իր երկրպագուներին: Շուտով վրա հասավ նաև կնոջ հիվանդությունը, ինչը մեծ ծախսերի առիթ դարձավ: Արդյունքում, արդեն 30 տարեկան հասակում Մոցարտը զրկվել էր իր երբեմնի ողջ ունեցվածքից: 35-ում կոմպոզիտորը մահացավ՝ իրենց հետո որևէ կարողություն չթողնելով: Թեև բոլորիս է հայտնի՝ ինչ մեծ երաժշտական ժառանգություն է թողել մեծ կոմպոզիտորը:
Աշխարհում ամենահայտնի ու սիրված նկարիչներից մեկն է Վան Գոգը: Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Վան Գոգին քիչ էր մնում ապրել սեփական հաջողությունը տեսնելու համար, սակայն, ավա՜ղ, նրան դա վիճակված չէր: Ի դեպ, այն հայտնի փաստը, թե իր կենդանության օրոք նկարիչն ընդամենը մեկ նկար է վաճառել, սուտ է: Դրանք եղել են 14-ը, սակայն միայն մեկի՝ «De rode wijngaard» կտավի համար է նկարիչը համեմատաբար շոշափելի վարձատրություն ստացել: Այնուամենայնիվ, նկարիչին, որն առաջ էր ընկել իր ժամանակներից, չէր հասկանում մեծ լսարանը, ինչն էլ Վան Գոգին հասցնում էր դեպրեսիաների և հուսահատության: Նկարիչն ապրում էր նաև շատ ծանր ֆինանսական պայմաններում: Մահվանից քիչ ավելի վաղ Բրյուսելում տեղի է ունենում ցուցահանդես, որն արթնացնում է կոլեգաների հետաքրքրությունը նկարչի արվեստի հանդեպ, հայտնվում է առաջին՝ հիացմունք արտահայտող հոդվածը Վան Գոգի մասին, սակայն այդ ամենի ֆինանսական բարիքներից արդեն ծանր հիվանդ նկարիչը չի հասցնում օգտվել: Վան Գոգը մահանում է, իսկ նրա հիշատակին նվիրված ցուցահանդեսները շրջում են ողջ Եվրոպայով և սկիզբը դնում նկարչի հանդեպ համաշխարհային սիրո:
Տաղանդավոր և ինքնավստահ Օսկարը 19-րդ դարավերջում գրավեց ոչ միայն ողջ Եվրոպան, նրա փառքը հասավ մինչև Միացյալ Նահանգներ: Սակայն նա չկարողացավ հաղթահարել կործանարար սերն ու կապվածությունը մի երիտասարդի՝ Ալֆրեդ Դուգլասի հանդեպ: Սկզբում Դուգլասը՝շահարկելով Օսկարի զգացմունքները, անվերջ գումարներ էր պահանջում գրողից իր այս կամ այն ցանկությունը բավարարելու համար: Հետո արդեն ավելի մեծ գումարներ էր ստանում, այն պատճառաբանությամբ, որ դրանք պիտի փոխանցի, բոլոր նրանց, ովքեր շանտաժի են ենթարկում իրեն. բանն այն է, որ այդ տարիներում միասեռական սերը ընդունված բան չէր Եվրոպայում: Այնուհետև շատ ինքնավստահ Օսկարն ինքը դատական գործընթացների սկիզբ դրեց, ինչի արդյունքում հենց ինքն էլ հայտնվեց բանտում: Օսկարը բանտից ազատվեց 2 տարի անց, նա կոտրված էր, այդ ընթացքում գրողը կորցրել էր թե՛ իր ընտանիքը, թե՛ հեղինակությունը: 3 տարի Օսկար Ուայլդն ապրեց աղքատության մեջ՝ օրվա հացը հոգալով նախկին կնոջ նվիրաբերած համեստ միջոցներով: Մահվանից առաջ Օսկարը գրեց՝ «Ես չեմ ապրի 19-րդ դարաշրջանը, անգլիացիները չեն հանդուրժի իմ հետագա ներկայությունը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո