Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Հայ կինը եղել է շատ վիպագիրների ու բանաստեղծների սիրելի թեման, իսկ նրա խոնարհ գեղեցկությունը՝ հայ նկարիչների հավերժական ներշնչանքը: Սակայն համաշխարհային արվեստի պատմությունը վկայում է՝ հայ կինը հետաքրքրում է նաև օտար ստեղծագործողներին. Եսենինի «Շահանեն» վկա՜: Բացի պոեզիայից մեր գեղեցկուհիներն իրենց դիրքերն են ամրապնդել նաև գեղանկարչության էջերում:
ֆրանսիացի նկարիչը 1699թ.-ին նշանակվել է Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի դեսպան, որտեղ էլ ծանոթացել է հայ ժողովրդի կենցաղին, սովորույթներին ու կանանց: Արդյունքում մեզ են հասել նկարչի՝ թվով 4 կտավ, որոնք պատկերում են Օսմանյան կայսրության հայկական իրականությունն ու կանանց:
Անգլիացի նկարիչը նույնպես անդրադարձել է հայ կնոջը, նրա «Հայուհին Կահիրեում» կտավը փոխանցում է հայ կնոջ հավաքական կերպարը: Լյուիսը պատկերել է մի կնոջ, որը պառկած է բազմոցին. նա զուսպ և մտածկոտ դեմքի արտահայտություն ունի, և ազգային մոտիվներով հագուստ է կրում:
Ամերիկացի նկարիչը չի սահմանափակվել մեկ-երկու կտավներով ու մի ամբողջ շարք է նվիրել հայ կանանց: Այդ թվում են «Հայ հարսնացուն», «Հայուհին տանը», «Հայ գեղջկուհին», «Հայ տիկինը տանը», «Հայ և թուրք կանայք արտասահմանում» նկարները:
Հայ կնոջ կերպարը արտացոլվում է Բրիջմանի «Հայուհին» գեղանկարում: Այն ստեղծվել է 1885 թվականին և պատկերում է այդ ժամանկների գեղեցկուհուն, ի դեպ, կտավը տարբերվում է նրանով, որ Բրիջմանի հերոսուհին վստահ և ազատ դիրքով պատկերված կին է, խոնարհ հայացքի փոխարեն՝ զվարթ դեմքի արտահայտությամբ:
Ամերիկացի նկարիչ Ռալֆ Կլարկոսնին է պատկանում հայուհու մասնակցությամբ ամենահաջողված գեղանկարներից մեկը՝ «Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը»: 1912 թվականին ստեղծված այս նկարում Կլարկսոնը պատկերել է հայ երգչուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին:
«Հայուհի». այսպես է կոչել իր դիմանկարը ֆրանսիացի գեղանկարիչ Շառլ Լանդելը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո