Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Կուստուրիցայի գյուղ, Կուստենդորֆ, Դրվենգրադ, Մեչավնիկ, էթնոգյուղ Մոկրա լեռան վրա –այս ամենն այն գյուղի մասին է, որ կառուցվեց 2000-ականների սկզբին սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի գաղափարով: Էթնոգյուղ կառուցելու միտքը ծնվել է «Կյանքը հիասքանչ է» (Живот је чудо) ֆիլմը նկարելիս: «Ես կորցրել եմ իմ քաղաքը [Սարաևոն] պատերազմի ժամանակ: Դրա համար էլ ցանկացա գոնե մի գյուղ կառուցել: Ես երազում եմ բաց վայրի մասին՝ մշակութային բազմազանությամբ, որը կդիմակայի գլոբալիզացիային», – պատմում է Կուստուրիցան:
Գյուղն ամբողջությամբ սերբական գյուղական ոճով է կառուցված, բացառապես փայտից, մետաղից և քարից:
Կուստենդորֆում ամեն բան յուրահատուկ է, խիստ ազգային բայց և տարբերվող, խենթ ու չափազանց ճաշակով՝ ինչպես Կուստուրիցայի ստեղծած ամեն բան:
Գյուղի ամենակարևոր հրապարակը սերբ էլեկտրոտեխնիկ և ռադիոտեխնիկ Նիկոլա Տեսլայի անունն է կրում: Հենց այս հրապարակում է գտնվում գյուղի եկեղեցին՝ Սուրբ Սավվա: Եկեղեցու զանգակատունը շատ հետաքրքիր կառուցվածք ունի. ավելի նման է հրշեջ-կայանի:
Կուստենդորֆի ևս մեկ առանձնահատկությունը նրա փողոցների ու հրապարակների հետաքրքիր անվանումներն են: Կուստուրիցան ինքն է ընտրել՝ դրանք կոչելով իր կողմից սիրված մարդկանց անուններով՝ Ֆելինիի, Մարադոնայի, Տարկովսկու, Բրյուս Լիի, Բերգմանի և այլոց: Ի դեպ,Կուստուրիցան ապրում է Բրյուս Լի փողոցում:
Դրվենգրադի փողոցնելում կտեսնեք հին մեքենաներ, որոնք նկարահանվել են Կուստուրիցայի ֆիլմերում:
Այս սև մեքենան սերբ ռեժիսորին է նվիրել Նիկիտա Միխալկովը:
Սա էլ Սթենլի Կուբրիկի անունը կրող թաատրոնն է:
Կուստենդորֆին հայտնիություն է բերում նաև այստեղ անցկացվող Կինոյի և երաժշտության միջազգային փառատոնը, որը ծնունդ է առել 2008 թվականին:
Այսպես կարելի է Կուստուրիցայի գյուղի ամեն մի տունը, անկյունը նկարել և ցույց տալ: Սերբ խենթ ու հանճարեղ ռեժիսորի ստեղծած գյուղն իր ֆիլմերի պես անտարբեր չի թողնում ոչ ոքի: Կուստուրիցայի սիրահարները ողջ աշխարհից գալիս են այստեղ՝ իրենց սիրելի ռեժիսորի ստեղծած մթնոլորտը վայելելու: Կարելի է այս ամառ հանգստանալ սերբական կոլորիտով ու արվեստ շնչող այս գյուղում, իսկ մինչ այդ նորից նայել Կուստուրիցայի ֆիլմերն ու նորից սիրահարվել նրա տաղանդին:
Հոդվածը՝ Արև Թովմասյանի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո