Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Հնս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
Մադամ Տյուսոյի թանգարանները համարվում են աշխարհում ամենահայտնի ու ամենաայցելվող թանգարանները: Թանգարաններ, որտեղ ցուցադրվում են հայտնի մարդկանց մոմե արձանները:
Բայց ո՞վ է եղել մադամ Տյուսոն, իրականում ինչո՞վ է նա զբաղվել և ինչո՞ւ է համագործակցել դահիճների հետ…
Աննա-Մարիա Տյուսոն ծնվել է 1761 թվականին Ֆրանսիայում: Մի քանի տարի ապրելով այնտեղ՝ նա մոր հետ տեղափոխվում է Շվեյցարիա: Հայրը մահացել էր նրա ծնվելուց 2 ամիս առաջ: Հետագայում մադամ Տյուսոյի կենսագրությունում նշվում է, որ հոր ամբողջ ընտանիքը մասնագիտությամբ դահիճ է եղել, մահապատիժը նրանց ամենօրյա աշխատանքն էր, սակայն նույն կենսագարության մեջ նշվում է նաև, որ հայրը չի հետևել իր նախնիների օրինակին և զինվորական է դարձել…
Սակայն որտեղից նա կարող էր պատկերացնել, եթե կենդանի լիներ, իհարկե, եթե իմանար, որ աղջիկը հետագայում իր կյանքի ամբողջ գործը կկապի հենց այս մասնագիտության տեր մարդկանց հետ…
Բայց այս մասին ավելի ուշ…
Վորտերն՝ որպես սկիզբ…
Տեղափոխվելով Շվեյցարիա՝ Աննայի մայրն աշխատանքի է անցնում հայտնի քանդակագործ Ֆիլիպ Քյորթիսի մոտ՝ որպես տնտեսուհի և օգնական: Սկզբում քանդակագործը մոմից պատրաստում է անատոմիական մոդելներ՝ բժշկական նպատակներով, այնուհետև սկսում է ստեղծել դիմանկարներ և կերպարներ: Մոմե քանդակները պահանջարկ են ունենում և զգալի եկամուտ են բերում: Շուտով Քյուրթիսը սկսում է ստեղծել թագավորական ընտանիքի անդամների մոմե դիմանկարները և տեղափոխվում է Փարիզ, որտեղ և բացում է իր սեփական ստուդիան:
Աննա-Մարիան ժամերով հետևում է վարպետի աշխատանքներին, և շուտով նա էլ է փորձում քանդակել: Դառնալով քանդակագործի ուսանողն ու օգնականը՝ 17 տարեկանում Աննան ստեղծում է իր առաջին հեղինակային աշխատանքը` Վոլտերի կիսանդրին: Աշխատանքը ցուցադրվում է խանութի ցուցանակին, որից հայացք չեն կտրում անցորդները:
1779 թվականին Աննա-Մարիան հրավեր է ստանում սովորեցնելու իր հմտությունները թագավորի քրոջը՝ Եղիսաբեթին: Հաջորդ 10 տարվա ընթացքում նա մնում է պալատում և համարվում է պալատական քանդակագործ, մինչև որ 1789 թվականին սկիզբ է առնում Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը:
Աննա-Մարիային, որպես թագավորական հանցակից, բանտարկում են և վճիռ են կայացնում դատապարտել մահվան, բայց վերջին պահին նրան ներում են շնորհում՝ առաջարկելով քանդակել մահապատժի ենթարկված Լյուդովիկոս XVI-ի և Մարի Անտուանետի հետմահու դիմակները:
Հեղափոխականների հետ համագործակցությունը պարտադրված էր Աննայի համար. մերժման դեպքում նրան ուղղակի կսպանեին: Նրա հետմահու դիմակների հավաքածուն օր օրի ավելանում է: Փարիզի բոլոր դահիճները նրան ճանաչում էին և թույլ էին տալիս, որ Աննա-Մարիան մինչև մահապատիժը զոհերից դիմանկարներ քանդակի, իսկ մահապատժից հետո՝ կտրի նույն զոհերի մազերը:
«Ես այս «աշխատանքի» համար արյունոտ ձեռքերով վճարեցի: Այս հիշողությունները ինձ չեն լքի, քանի դեռ ապրում եմ»:
Նա ստիպված էր քանդակել հանցագործների դիմակները, և այդ ժամանակ նրա մոտ գաղափար է ծնվում՝ ոչ թե մեկ առ մեկ ցուցադրել դրանք, այլ ստեղծել հանցագործությանների սյուժետային գիծ…
Սա թանգարանի ստեղծման առաջին քայլն էր:
1795 թվականին Աննան ամուսնանում է ինժեներ Ֆրանսուա Տյուսոյի հետ: Ամուսնու՝ խաղամոլության և ալկոհոլի կախվածության պատճառով այս միությունը երկար չի տևում, և Աննա-Մարիան թողնում է ամուսնուն և ավագ որդիների հետ մեկնում է Մեծ Բրիտանիա: Այնտեղ նա իր մոմե քանդակների հավաքածուն է ստեղծում բրիտանական քաղաքական գործիչներից և ցուցահանդեսներ է կազմակերպում տարբեր քաղաքներում: Այնուհետև նա ստանում է Բրիտանիայի քաղաքացիություն և 1974 թվականին Լոնդոնում թանգարան է բացում: Դարաշրջանի բոլոր ամենահայտնի մարդիկ անմահանում են մադամ Տյուսոյի կողմից, իսկ թանգարանի այցելուների թիվն ու հետաքրքրությունը բազմապատկվում են:
Նույնիսկ հայտնի և հարուստ կին լինելով՝ Տյուսոն շարունակում է համագործակցել դահիճների հետ` սերիական մարդասպանների և հայտնի հանցագործների հետմահու դիմակներ քանդակելու նպատակով: Այսպիսով, թանգարանում «սարսափի սենյակը» ներկայանում է ֆրանսիական հեղափոխության զոհերի քանդակներով:
Երբեմն նույնիսկ մադամ Տյուսոն անձամբ է էքսկուրսիաներ իրականացնում թանգարանում այցելուների համար: Գիլյոտինով մահապատժի ենթարկված ֆրանսիացիների սենյակում նա ասում է.
«Հեղափոխության կազմակերպիչների հրամանով մահապատժի ենթարկվածների գլուխները ես ստիպված էի քանդակել, գլուխներ, որոնք դահիճներն ուղղակի զամբյուղն էին նետում:
Այս բոլոր զոհերը իմ ընկերներն են, և ես չէի ցանկանա նրանցից բաժանվել»:
Աննա-Մարիա Տյուսոն մահացավ 1850 թվկանաին՝ իր թանգարանը ժառանգություն թողնելով որդիներին:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո