Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Հնս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
Իմ սիրելի Վինսենթ,
Մեր բաժանումից հետո ավելի մեծ ուշադրությամբ եմ նայել քո աշխատանքները՝ սկզբում եղբորդ տանը, այնուհետև Independents ցուցադրությանը: Ամենից շատ մարդ կարող է հենց այդ վերջին վայրում ճիշտ դատել այն, ինչ դու ես անում: Գուցե պատճառն այն է, որ նկարներն այստեղ իրար կողք են շարված և համեմատելը հեշտ է: Ընդունիր իմ անկեղծ հաճոյախոսությունը՝ ցուցահանդեսին ներկայացված նկարիչներից դու ամենահիանալին ես: Բնություն նկարող նկարիչներից դու միակն ես, որ մտածում է:
Այս մասին խոսել եմ քո եղբոր հետ. քո նկարներից մեկը կա, որը կցանկանայի փոխարինել իմ նկարած ցանկացած աշխատանքի հետ՝ ըստ քո ընտրության:
Խոսքս սարերի տեսարանի մասին է: Թվում է՝ երկու փոքր ճանապարհորդներ են մագլցում սարը՝ անհայտի որոնումներում: Այն Դելակրուայի նման ինչ-որ էմոցիա է փոխանցում՝ լի հիշողություններ ու զգացմունքներ արթնացնող գույնով: Այստեղ-այտնեղ լույսի պես կարմիր նոտաներ կան, իսկ ընդհանուր նկարը բաց մանուշակագույն երանգներով է: Նկարը գեղեցիկ է ու տպավորիչ:
Այդ նկարի մասին շատ եմ խոսել Օրիեի, Բերնարդի և շատ այլ մարդկանց հետ: Բոլորը գովում են քեզ: Միայն Գիյոմեն է ուսերը թափ տալիս, երբ լսում է այդ մասին: Ես հասկանում եմ նրան, քանի որ նա միայն նյութական բաներն է տեսնում իր անուղեղ աչքով: Նա նույն վերաբերմունքն ունի իմ վերջին տարիներին արված նկարների հանդեպ, քանի որ ոչինչ չի հասկանում դրանցից:
Երկար երկմտում էի քեզ գրելուց առաջ, քանի որ գիտեմ՝ բավական ժամանակ է, ինչ ճգնաժամի մեջ ես: Խնդրում եմ՝ մի՛ պատասխանիր այս նամակին մինչև միանգամայն ուժեղ չլինես: Արի՛ հուսանք, որ տաք եղանակի վերադառնալուն պես դու վերջապես կառողջանաս: Ձմեռը միշտ վտանգավոր է եղել քեզ համար:
Սիրով՝
Հավերժ քո,
Պոլ Գոգեն
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո