Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո] - VNews

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

183 6 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

Համաշխարհային գեղանկարչության պատմության ընթացքում մտածված ու պատահաբար բազմաթիվ ուղղություններ են ստեղծվել: Մենք երբեմն դժվարանում ենք դրանք տարբերել: Ուստի եկեք ծանոթանանք գեղանկարչության ուղղություններից 2-ին:

Բարոկկո և Ռոկոկո

Այս ոճերը, որոնք կրում են շատ նման անվանումներ, մեծ հետք են թողել համաշխարհային ճարտարապետության և գեղանկարչության մեջ: Մի շարք տարրեր մինչ օրս ակտիվորեն կիրառվում են հայտի դիզայներների կողմից, այսպիսով, որո՞նք են այն սկզբունքային տարբերությունները, որոնք տարանջում են Բարրոկո և Ռոկոկո ոճի ստեղծագործությունները:

Բարոկկո

Անվանումն ի հայտ է եկել իտալական «barocco» բառից, ինչը նշանակում է վատ, սխալ, տարօրինակ: Ի սկզբանե բառը իր ժարգոնային կիրառությունն է ստացել պորտուգալացի նավաստիների կողմից՝ բնութագրելու համար մարգարիտների ոչ ճիշտ ձևերը: Բարրոկոն մեծ նշանակություն ու իշխող դեր ուներ 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարակեսի Եվրոպայում: Այս ոճն ունի մի շարք տարբերիչ հատկանիշներ, որոնցից ամենացայտուններն են մեծ, երբեմն չափազանցված չափսերը, դեկորատիվ մանրամասնություններն ու դետալների առկայությունը, ընդհանուր կտավի մեծ, վիթխարի ու ծանր տպավորությունը: Ոճին պատկանող գեղանկարներն աչքի են ընկնում գունային գամմայով և դինամիկայով՝ շարժման տպավորությամբ:

473ae438e8089087e50ae26814ad4093 4 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

Միքելանջելո Մերիսի դա Կարավաջո

Վաղ Բարոկկոյի վառ ներկայացուցիչներից  է Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոն, որի աշխատանքները լույսի և ստվերի միջոցով ավելի դրամատիկ, «խորն» ու «կենդանի» տպավորություն են թողնում: Հենց նրան է պատկանում մի կարևոր հայտնագործություն՝ հիմնական տեսարանի վառ լուսավորությունն ու անջատումը ֆոնային մթությունից, հենց սա հետագայում կդառնա մի ողջ ուղղության գլխավոր տարբերակիչ հատկանիշը:

183 5 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

Կարավաջո «Երաժիշտները»

Բարոկկոյի մեկ այլ հայտնի ներկայացուցիչ է Փիթեր Փոլ Ռուբենսը, նրան առավելապես բնորոշ էին խիզախ գույների ընտրությունը, խոշոր, գրեթե մերկ մարմնով մարդիկ: Ռուբենսն էր նկարում իր ժամանակի հայտնի մարդկանց՝ այդ թվում նաև Հռոմի պապին ու արքաներին: Նա բազմաթիվ աշակերտներ ուներ, որոնք օգնում էին իրեն շատ նկարներ ավարտին հասցնել: Հենց իր աշակերտների օգնությամբ Ռուբենսը նկարում է բարոկկո ոճի իր ամենահայտնի գործը՝ «Ապստամբ հրեշտակների անկումը»:

9f3f1be814d0b2b3e20ec494765a593b 7 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

Ռուբենս «Ապստամբ հրեշտակների անկումը»

Ռոկոկո

Ռոկոկոն ծագեց 18-րդ դարի առաջին կեսին՝ անմիջապես Բարոկկոյից հետո: Այն, կարելի է ասել, Բարոկկոյի տրամաբանական շարունակությունն էր՝ որոշակի վերափոխումներով, որոնք առաջին հերթին կապված էին պատվիրատուի փոփոխության հետ: Մինչդեռ Բարոկկոյի պատվիրատուն հիմնականում կաթոլիկ եկեղեցին էր ու թագավորը, Ռոկոկոյի սիրահարնների շարքերը համալրեցին նաև ազնվական և միջին խավի ներկայացուցիչները, ինչն էլ, իհարկե, որոշակի փոփոխություններ մտցրեց ոճի թեմատիկայի մեջ: Ամենակարևորն, ինչ պետք է հասկանալ վերոնշյալ ոճի մասին. այստեղ կարևոր չէ, թե «ինչ», կարևոր է, թե «ինչպես»:

4b2a9cb613ebd4a2270a5f931314de6f 3 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

Ֆրագոնար. «Ճոճանակը»

Տարբերիչ հատկանիշների թվում են գեղեցկությունը, նրբագեղ, զարդարված, պաճուճավորված ոճը: Ռոկոկոյի գաղափարական հիմքն են կազմում հավերժ երիտասարդությունն ու գեղեցկությունը, իրականությունից փախուստը, հովվերգության ձգտումը։ Բարոկկոյի վառ գույների և դրանց հակադրությունների փոխարեն գերիշխում են գունային նոր երանգները՝ մեղմ վարդագույնը, երկնագույնը։ Թեմատիկ առումով գերիշխում են հովվական թեմաները, ուր կերպարները չեն հուսահատվում հոգսերից, այլ գեղեցիկ բնապատկերի ֆոնին տրվում են սիրո վայելքներին։ Առաջին անգամ ոճի այս հատկությունները դրսևորվել են Անտուան Վատտոյի ստեղծագործություններում։

6578b38421c5d3ace294ae0c58a0cc12 2 960x653 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

Անտուան Վատտո, «Նավարկում դեպի Ցիտերու կղզի»

Իտալիայում Ռոկոկոյի ամենանշանավոր ներկայացուցիչը Ջովաննի Բատիստա Տիեպոլոն է: Նրա որմնանկարներն ու գեղանկարներն իրենց տարածությամբ, դինամիկայով և գեղանկարչական ազատությամբ, լուսային և օդային էֆեկտներով, գույների թեթևությամբ ու թափանցիկությամբ մեծ հետք են թողել Ռոկոկոյի և, առհասարակ,  համաշխարհային արվեստի պատմության մեջ։ Տիեպոլոն իր գեղանկարների միջոցով ստեղծել է տարածության խորության ու ընդարձակության պատրանք։

116124d52f019632d9a0c4445637c37c - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

Ջովաննի Բատիստա Տիեպոլո

 

 


«Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Հիսուս Քրիստոսը գեղանկարչության մեջ. 5 կտավ

5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե…

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ստալինը գեղանկարչության մեջ…

3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով…

Հայուհիները օտար նկարիչների վրձնով

5 ամենահայտնի բնորդուհիները…

Շողշողացող տխրության գույները… [էսսե]

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ կտավներում