Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները. - VNews

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

0 12 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Համաշխարհային գեղանկարչության պատմության ընթացքում մտածված ու պատահաբար բազմաթիվ ուղղություններ են ստեղծվել:

Ծանոթանանք գեղանկարչության ուղղություններից 3-ին:

Գեղանկարչության ուղղություններ

Կուբիզմ,Իմպրեսիոնիզմ,Սյուրռեալիզմ

6d9530e0438fda3819cfae4951f9121a 960x546 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Մեզ քաջածանոթ գեղանկարիչներից շատերի ոճին մենք ծանոթ ենք, քանի որ բազմից կարդացել ենք, որ Պիկասոն կուբիստ է, իսկ Դալին՝ սյուռեալիստ, սակայն գեղանկարչության ուղղություններն ինքնին երբեմն դժվարանում ենք տարբերել:

Իմպրեսիոնիզմ

շարժում, օդ, լույս

0K2A8952 5 960x747 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Կլոդ Մոնե, «Տպավորություն։ Ծագող արև»

Այս ժանրը ծնունդ առավ 19-րդ դարի վերջում. «Իմպրեսիոնիզմը» որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն։ Ծագող արևը» («Impression Soleil levant») նկարը։ Այդ տերմին ընտրությունը պատահական էր, սակայն ընդգծում էր ուղղության էական կողմը, իրականության տպավորություների, ապրումների, ամիջական արտացոլումը:

2 4 960x746 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Կամիլ Պիսսարո, «Մոնմարտր. պուրակ»

Այս ոճում առաջինը հանդես եկան ֆրանսիացի գեղանկարիչները, շուտով այն տարածվեց ամբողջ աշխարհով: Էդգար Դեգա, Ալֆրեդ Սիսլին, Օգյուստ Ռենուար, Կամիլ Պիսարո. ժանրի վառ ներկայացուցիչներն իրենց կտավները կերտում էին ոչ թե արվեստանոցներում, այլ առավելապես բնության գրկում: Նրանք մշակում էին նկարելու այնպիսի նոր մեթոդներ, որոնք թույլ էին տալիս հնարավորինս իրական ներկայացնել շրջակա աշխարհը՝ պահպանել գեղանկարում ստվերներն ու կիսաերանգները, ջրի թեթև ալեկոծությունն ու արևի ցոլքը:

2c2370b4968a43ef6c64c8e171c66297 ce 1800x1122x0x0 cropped 960x600 3 960x985 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Էդգար Դեգա, «Կինը բաղնիքում»

Նրանք առաջինը կիրառեցին բաց կոմպոզիցիայի տեխնիկան, որն էլ շարժման տպավորություն է ստեղծում, ինչպես նաև սկսեցին նկարել վրձնի բարակ, թեթև հարվածներով. դա թույլ էր տալիս ներկայացնել լուսավորության փոփոխություններն ու ժամանակի ընթացքը:

Իմպրեսիոնիստների կտավներին ավելի նախընտրելի է նայել մի քիչ հեռվից. չէ՞ որ ստեղծագործողները նախընտրել են գույնի և լույսի միջոցով ընդհանրական պատկեր տալ:

Կուբիզմ

բազմապլան, աբստրակտ

0K2A9032aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa 2 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ժորժ Բրաք

Այս գեղարվեստական հոսանքը սկիզբ է առել Պոլ Սեզանի այն մտքից, որ նկարիչը աշխարհին պետք է նայի գնդի կամ քառակուսու միջով։ Ուղղությունն ի հայտ եկավ 20-րդ դարասկզբին Ֆրանսիայում: Հոսանքի անվանումը կապում են Անրի Մատիսի «Այս ի՜նչ խորանարդներ են» (ֆրանսերեն՝ «bizarreries cubiques») արտահայտության հետ, որը նա հնչեցրել է Ժորժ Բրաքի գործերը տեսնելուն պես:

5 5 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Պիկասո, «Ալժիրյան կանայք»

Ժանրի հիմնական առանձնահատկությունն է երկրաչափական պարզ պատկերների կիրառությունն ու ցանկացած նկարվելիք օբյեկտ այդ պատկերների միջոցով ներկայացնելը: Ինչպես մնացած ավանգարդ գեղանկարչական ոճերը, կուբիզմը նույնպես ուշադրությունը կենտրոնացնում է նկարչի զգացողությունների և տրամադրության վրա՝ փորձելով դիտողի մոտ առաջացնել պատասխան հույզեր:

4c74367a620526671f87461e6b1f0f18 2 960x700 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ֆերնանդ Լեգեր

Այս ուղղության վառ ներկայացուցիչներից են Խուան Գրիսը, Ֆերնանդ Լեգերը, Փոլ Սեզանը և իհարկե Պիկասոն, ի դեպ, վերջինս նաև ամենամեծ պահանջարկ վայելող կուբիստ-նկարիչն է. նրա «Ալժիրյան կանայք» կտավը 2015 թվականին վաճառվեց $179.3 մլն.-ով:

Սյուռեալիզմ

հոգեբանություն նկարչության մեջ

11 aaaaaaaaaaaaaaaaaaaaaa 1 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ռենե Մագրիտ

1920-ականների սկզբում սրվեց հետաքրքրությունը հոգեբանության հանդեպ. Ֆրեյդի, Յունգի և Վունդտի աշխատությունները ներկայացնում ու բացատրում էին գիտակցության, հիշողության ու մտածողության զարմանալի օրենքներ: Հենց այս միջավայրում ծնվեց գեղանկարչության այնպիսի ուղղություն, ինչպիսին է սյուրռեալիզմը: Սյուրռեալիստ բառը հորինել է Գիյոմ Ապոլիները և առաջին անգամ հայտնվել է իր պիեսի առաջաբանում, որի առաջնախաղը կայացել է 1917 թվականին։

6ff0f4e0b2d26e4a5ad222929f654005 1 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

 Մաքս Էրնսթի «The Elephant Celebes»

Սյուռեալիզմին ամենաբնորոշ հատկանիշն է տրամաբանորեն միմյանց հետ որևէ կապ չունեցող օբյեկտների համատեղումը: Սյուռեալիզմը անսպասելի է, կոլաժային ու քաոսային, նրան բնորոշ են ֆանտաստիկ աբսուրդը, տեսողական անկայունությունը: Շատ սյուրռեալիստ նկարիչներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։

13 1 960x729 - Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Սալվադոր Դալի

Սյուռեալիստ-նկարիչներից են  Մաքս Էրնսթը, Սալվադոր Դալին, Ռենե Մագրիտը. նրանք փորձում էին դուրս բերել մեզ հայտնի իրերը նրանց հատուկ կոնտեքստից, համատեղել տարբեր իրականությունները: Դալիի նկարները առանձնանում են նաև լույսի և ստվերի ճշգրիտ փոխացմամբ, որը բնորոշ է ակադեմիական նկարիչներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


«Հոգուս գույներով». Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Հիսուս Քրիստոսը գեղանկարչության մեջ. 5 կտավ

5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Օրվա տերմինը [իմպրեսիոնիզմ]

Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե…

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Մանե և Մոնե [ինչպես տարբերել երկու տաղանդավոր իմպրեսիոնիստներին]

Ստալինը գեղանկարչության մեջ…

3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով…

Հայուհիները օտար նկարիչների վրձնով

5 ամենահայտնի բնորդուհիները…