| Մշակույթ » Շարքեր » Սթիվ Ջոբսն ասել է…
- Այն խենթերը, որոնք կարծում են՝ կարող են աշխարհը փոխել, ի վերջո փոխում են այն:
- Դուք ցանկանում եք ձեր կյանքի մնացած հատվածն անցկացնել զովացուցիչ ըմպելիքներ վաճառելո՞վ, թե՞ ուզում եք փոխել աշխարհը:
- Համակարգիչը ամենազարմանալի սարքավորումն է, որ ես երբևէ տեսել եմ: Այն ասես հեծանիվ լինի մեր գիտակցության համար:
- Ժամանակի ընթացքում ես սկսեցի շատ իրեր չգնել, քանի որ դրանք ինձ մի տեսակ անպետք էին թվում:
- Անցած ճանապարհը հենց պարգևն է:
- Իմ գործը ոչ թե մարդկանց կյանքը թեթևացնելն է, այլ՝ նրանց ավելի լավը դառնալ ստիպելը:
- Ավելի լավ է հնարել վաղվա օրը, քան անհանգստանալ որ երեկվանը լավը չէր:
- Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ խելքով:
- Պիկասոն ասում էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, հանճարեղները՝ գողանում»: Այդպես էլ մենք, երբեք չենք ամաչել փառահեղ գաղափարներ գողանալ:
- Ես կփոխեի բոլոր տեխնոլոգիաները Սոկրատեսի հետ միայն մեկ հանդիպման հետ:
- Շատ հաճախ մարդիկ չգիտեն՝ ինչ են ուզում իրականում, քանի դեռ նրանց ցույց չես տվել դա:
- Ես ամենևին էլ չեմ ուզում լինել ամենահարուստ մարդը գերեզմաններում:
- Ես շատ կանանց հետ եմ հանդիպել, բայց նրանցից լավագույնները միշտ իմ սեփական կանայք են եղել:
- Ինտուիցիան շատ հզոր բան է, ավելի հզոր, քան ինտելեկտը:
- Մենք այստեղ ենք, որ տիեզերքում մեր հետքը թողնենք, այլապես ինչո՞ւ ենք մենք այստեղ:
- Մահը կյանքի լավագույն գյուտն է:
- Դուք պետք է գաղափար ունենաք, կամ՝ խնդիր, կամ սխալ, որ ուզում եք շտկել, մի խոսքով՝ ինչ-որ բան, որով տարված կլինեք:
- Փողը օգուտով ծախսելն ավելի դժվար է քան այն վաստակելը:
Կարդացեք նաև՝