Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Հնս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
Tate Modern. աշխարհի խոշորագույն ժամանակակից արվեստի թանգարանը գտնվում է Թեմզայի հարավային ափին` նախկին էլեկտրակայանի վերանորոգված շենքում: Արդյունաբերական կառույց հիշեցնող շենքն առաջին հայացքից կարող է ոչ մի կապ չունենալ պատկերասրահի, և արվեստի հետ առհասարակ: Սակայն ներս մտնելուն պես, ամեն ինչ փոխվոմ է, ներկայացված ցուցադրություններն հրաշալի կերպով միաձուլվում են «տարօրինակ» կառույցին, որի շնորհիվ թանգարանում ստեղծված մթնոլորտը բոլորովին այլ նշանակություն է ստանում:
Tate Modern-ի ղեկավարությունն ընտրել է Թեմզայի ափին գտնվող նախկին էլեկտրակայանը, որը չի գործում 1982 թվականից: Այն ինքնին ճարտարապետական վառ գործ էր, որը ստեղծվել է 1947-1960-ին՝ Ջայլս Գիլբերտ Սքոթը: Էլեկտրակայանի շենքում բավականին տեղ կար ժամանակավոր և մշտական ցուցադրության համար, և էլեկտրակայանի փակվելուց տարիներ անց Թեյթ թանգարանը հայտարարեց, որ կառույցը կվերածվի Թեյթ Մոդեռն թանգարանի (գոյություն ունի Թեյթ թանգարանների խումբ, որի մեջ ներառված են Tate Britain-ը, Tate Liverpool-ը, Tate St Ives-ը, Tate Online-ը, ինչպես նաև՝ Tate Modern-ը):
Շենքի վերակառումցումը տևեց 5 տարի՝ 1995-ից մինչև 2000 թվականը, որից հետո թանգարանը վերջնականապես բացեց իր դռները: Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 11-ին՝ ունենալով սպասվածից ավելի այցելուներ: Հետագայում, տեսնելով այցելուների թվի կտրուկ աճը՝ թանգարանն ընդլայնելու որոշում կայացրեց:
65 մետր բարձրություն ունեցող, 10 հարկանի այս շինությունը կառուցվել է նախկին նավթային աշտարակի փոխարեն: Նոր շենքն հասարակության համար բացվեց 2016 թվականի հունիսի 17-ին:
Աշտարակում կա 4 տեսակի ցուցասրահ, որոնք ունեն բնական լուսավորություն:
Թանգարանում պահվում է բրիտանական արվեստի ազգային հավաքածուն՝ սկսած 1500 թվականից մինչև մեր օրեր: Բրիտանական արվեստը ներկայացնող արվեստագետները, որոնք ցուցադրված են թանգարանում՝ ընտրվել են երկրի պատմության և զարգացման գործում ներդրում ունենալու շնորհիվ, այս պարագայում միայն ազգային պատկանելությունը բավարար չէ:
Պատկերասրահում ներկայացված են ժամանակակից արվեստի տարբեր ժանրերի ստեղծագործություներ, այնտեղ կհանդիպեք իմպրեսիոնիզմի, աբստրակցիոնիզմի, կուբիզմի, սյուրռեալիզմի, փոփ-արտի շատ ու շատ գործեր: Թանգարանի սրահներում կարելի է տեսնել նկարներ, քանդակներ, պաստառներ, լուսանկարներ, մուլտիմեդիա ինստալյացիաներ և արվեստի այլ ստեղծագործություններ:
Թանգարանի հայտնի ցուցանմուշերի թվում են Վասիլի Կանդինսկու, Կազիմիր Մալևիչի և Պաբլո Պիկասոյի կտավները, ինչպես նաև Կլոդ Մոնեի և Մատիսի ստեղծագործությունները, Էնդի Ուորհոլի պաստառները, դե Կիրիկոյի և Տրիստրամ Հիլերի սյուրռեալիստական աշխատանքները: Եվ դա ընդամենը մի փոքր մասն է այն ամենի, ինչը կարող է հետաքրքրել արվեստի իսկական սիրահարներին: Պատկերասրահի 3-րդ և 5-րդ հարկերում ներկայացված են մշտական ցուցադրություններ, 4-րդ հարկը ժամանակավոր ցուցադրությունների համար է, որտեղ սովորաբար ցուցադրվում են ժամանակակից արվեստագետների ստեղծագործություները, կամ հազվագյուտ արժեք ունեցող ցուցանմուշներ: Տարածքում կա նաև սրճարան և հանգստի գոտիներ:
Թանգարանի մուտքն անվճար է, բացառությամբ ժամանակավոր որոշ ցուցադրությունների:
Սովորական աշխատանքներից բացի այնտեղ կգտնեք նաև հետաքրքիր և անսովոր ստեղծագործություններ՝ պատրաստված մետաղից, պլաստիկից, թաղիքից, պլաստմասսայից, ստվարաթղթից և նույնիսկ արևածաղկի սերմերից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո