Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
1915-ին Շուշիի «Փայլակ» թերթում Գորիսի քաղաքագլխի եւ կառավարիչների դեմ տպագրած ֆելիետոնի պատճառով Բակունցին ձերբակալում են: 34-րդ օրը նրան ազատում են կալանավայրից` այն պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղը:
Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 16 ամյս սան Բակունցը, Գորիս քաղաքից գնում է Լոր` ուսուցչություն անելու: Այդ առիթով Համո Սահյանը, ով Լոր գյուղի ծնունդ է, գրել է.
«Բակունցի գյուղ գալով Լորի սարերում մի նոր արև բարձրացավ»:
Ահա, թե ինչպես էր արև բերում Բակունցը։
Դպրոցը զանգ չուներ: Բակունցը, սակայն, չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Նրա պատվերով Բաքվի լորահայ համայնքը ձուլել է տալիս և գյուղ ուղարկում զանգը, որը գյուղ է հասցնում քահանա Տեր-Հովհաննեսը: Զանգը ղողանջում է մինչեւ 1931 թվականի երկրաշարժը: Աղետը խլացնում է դրա ձայնը. երկրաշարժի ժամանակ այն ընկնում է սալահատակված պատշգամբում և խոշոր ճաք տալիս, ուստի դուրս է գալիս գործածությունից: Լորի դպրոցի շենքը, սակայն, մնում է կանգուն Ձիթհանի բարձունքում` գյուղի գերեզմանի աջ մասում: Իսկ նախասրահում այժմ էլ պահպանվում է մետաղյա այն օղը, որից ժամանակին կախվել է դպրոցի զանգը:
Զանգը պահվում է Սիսիանի Ն.Ադոնցի անվան Պատմության թանգարանում՝ որպես դպրոցի, ղողանջի ու լույսի խորհուրդ, այն լույսի, որն իր հետ Լորաձորի հովիտ բերեց Ակսել Բակունցը:
աղբյուր՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո