Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Հնս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 |
Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկն է Վան Գոգը: Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Նա մեկ օրվա ընթացքում մի քանի նկար էր նկարում, թեպետ տառապում էր հոգեկան խանգարումներից և կախվածություն ուներ աբսենտից:
Վան Գոգի նկարների կրկնօրինակներն ամենուր են՝ մարդկանց տներում, սրճարաններում, շապիկների ու զարդերի վրա: Վան Գոգի`գույների խորհրդավոր աշխարհը շարունակում է գրավել ու ներշնչել բոլորին: Ձեզ ենք ներկայացնում նրա նկարներից 7-ը, որոնք դուք հաստատ տեսել եք գոնե մեկ անգամ:
«Աստղազարդ գիշերը» Վան Գոգի թերևս ամենաճանաչված ու սիրելի կտավն է, թեպետ ինքը՝ նկարիչը, այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից: Այն նկարվել է 1889 թ.՝ ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր: «Ես առաջվա պես կարիք ունեմ հավատի. այդ պատճառով էլ դուրս եկա գիշերով տանից և սկսեցի աստղեր նկարել», – գրում է նա եղբորը:
«Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Այդ դինամիզի էֆեկտն է, որ կախարդում է մեզ և գամված պահում նկարի առջև:
Ի դեպ, մի շարք արվեստաբաններ պնդում են, որ կանաչ, կարմիր և սպիտակ գույներով տարված լինելը խոսում է Վան Գոգի գունային կուրության՝ դալտոնիզմի մասին: Այս պնդմանը մասնագետները եկան հատկապես «Աստղազարդ գիշեր» կտավի ուսումնասիրության ժամանակ:
Նկարը 1941 թ.-ից գտնվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Վան Գոգը մի շարք ինքնանկարներ է արել: Դրանցից է «Portrait de l’artiste sans barbe»՝ «Ինքնանկար առանց մորուքի» կտավը: 1998 թ. այն վաճառվեց 71,5 մլն $: Այս նկարը մինչ այս վաճառված ամենաթանկ նկարներից է:
Այս տերմինը կիրառվում է այն ժամանակ, երբ հոգեկան հիվանդներն իրենք իրենց ֆիզիկական վնաս են հասցնում կամ ստիպում է բժիշկներին դա անել:
Տարածված տեսակետ կա, որ տառապելով գլխապտույտներից և ականջների մեջ անվերջանալի աղմուկից՝ Վան Գոգը կտրել է իր ականջը: Բայց արդյո՞ք այդպես է հենց եղել:
Այս պատմությունն ունի մի քանի վարկած:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո