Վախթանգ Կիկաբիձեն՝ «Յար, արի՛ Գյումրի» ֆիլմում - VNews

Վախթանգ Կիկաբիձեն՝ «Յար, արի՛ Գյումրի» ֆիլմում

жа - Վախթանգ Կիկաբիձեն՝ «Յար, արի՛ Գյումրի» ֆիլմում

Ապրիլի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ հայ-վրացական հարևանության և ընկերության մասին պատմող նոր՝ «Յար, արի՛ Գյումրի» (“Яр-ари-Гюмри”) ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում նկարահանվել է վրացի սիրված դերասան Վախթանգ Կիկաբիձեն: Բացի Կիկաբիձեից ֆիլմում նկարահանվել են նաև Էմիլ Գալստյանը, Իրինա և Քսենյա Չերնյաևիները: Ֆիլմի օպերատորն է հայազգի Գարիկ Աբելյանը:

Ֆիլմի ռեժիսորը՝ տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման գործունեությամբ զբաղվող «Ագորա Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մաքսոևան է:

«Ֆիլմի գլխավոր հերոսը Գյումրին է: Մենք անդրադառնում ենք վերջինիս մշակույթին, պատմությանը, և պատմում այն մասին, թե այդ գեղեցիկ քաղաքի և Վրաստանի միջև ինչ կապ կա: Առաջին հերթին, իհարկե, մեզ կապողը մարդիկ են: Սիմվոլիկ էր նաև այն, որ 30 տարի առաջ Գյումրիում տեղի ունեցավ ահասարսուռ երկրաշարժ և Վրաստանն առաջինն է, որ օգնության ձեռք մեկնեց իր հարևանին ու ընկորոջը: Բայց ուզում եմ  նշել, որ ֆիլմում մենք չենք հիշում ողբերգական պահերը, քանի որ չնայած իր դրամատիկ անցյալին՝ Գյումրին եղել է և  կմնա Հայաստանի հումորի կենտրոնը: Այդ իսկ պատճառով էլ մենք քաղաքը ներկայացնում ենք համով ու հոտով հումորի տեսանկյունից: Այս ֆիլմը կիսադոկումենտալ է, և դրանում առկա գեղարվեստական մասը լի է հումորով և ֆանտաստիկ պատմություններով»,- ասել է Մաքսոևան:

Ռեժիսորը հավելել է, որ այս կինոնկարում հատուկ դեր է հատկացված Կիկաբիձեի և Մհեր Մկրտչյանի ընկերությանը: Կիկաբիձեն ֆիլմում խնդրում է և կոչ է անում Մկրտչյանի հայրենիքից բերել իր սիրելի ընկերոջ մասին պատմող ինչ-որ բան, և ֆիլմի վերջում ցուցադրվում է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը:

Ֆիլմի պրեմիերայի ժամանակ ցուցադրվել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանից որոշ ցուցանմուշներ, ինչպես նաև Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքները. շատերը չգիտեն, որ սիրված դերասանը հետաքրքրվում էր նաև գրաֆիկայով:

Եվ վերջում նշենք, որ ֆիլմը հունվար ամսին ցուցադրվել է Հայաստանում՝ Հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի որոշ հեռուստաընկերություններով:

Աղբյուր՝ radiovan

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Գյումրու դրամատիկականը բացեց իր դռները հանդիսականի առաջ

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]

Ի՞նչ գիտես-չգիտես Մհեր Մկրտչյանի մասին. Quiz

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Պատմում է Մհեր Մկրտչյանը [տեսանյութ]

Գնա՞նք Գյումրի…

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Ջուր ծախող տղան. Հովհաննես Շիրազ

Փաստեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Ազնավուրի որդին տեղափոխվում է Հայաստան…

Capital Cities-ը Գյումրիում

Գուկաք Գյումրի գնացքո՞վ [սեպտեմբերի 21-ին]

«Ուրախ ավտոբուսն» ասում է…