Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Բիպոլյար փսիխոզը նախկինում հայտնի էր, որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։ Սա էդոգեն հոգեկան խնդիր է, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ հիվանդությունն ի հայտ է գալիս երկու հիմնական աֆեկտիվ վիճակներով՝ մանիակալ ու դեպրեսիվ: Վերոնշյալ երկու վիճակները պարբերաբար փոխարինում են մեկը մյուսին, իսկ դրանց միջև հիվանդն ապրում է հոգեկան առողջության փուլեր: Վերջիններիս ընթացքում անձի հոգեկանն ու անձնային հատկությունները լիովին վերականգնվում են: Հարկ է նշել, որ բիպոլյար խանգարմամբ տառապող մարդիկ 75% դեպքերում ունեն նաև այլ հոգեկան խնդիրներ։
Ե՛վ մանիակալ, և՛ դեպրեսիվ փուլերին բնորոշ են տրամադրության խանգարումները, հոգեշարժական ակտիվությունը։ Մանիան կարող է արտահայտվել խանգարման տարբեր դրսևորումներով, սկսած էյֆորիաից, մինչև ընկճվածություն և դյուրագրգիռություն։ Մանիակալ փուլի հիմնական ախտանիշն է հոգեշարժական ակտիվությունը։ Հիվանդը արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր, մտածողության պրոցեսներն արագանում են, խոսում է անընդհատ և արագ, մի թեմայից անցնում մյուսին։ Մանիան և հիպոմանիան իրարից տարբերվում են տևողությամբ։ Հիպոմանիան տևում է 4 օր շարունակ, իսկ մանիայի արտահայտման համար պահանջվում մոտ մեկ շաբաթ։ Ի տարբերություն մանիայի՝ հիպոմանիան ոչ միշտ է ասոցացվում ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Մանիակալ կամ հիպոմանիակալ փուլից դեպրեսիվ փուլի անցնելու կենսաբանական մեխանիզմները դեռևս հստակ ուսումնասիրված չեն։
Ռեփեր Քանյե Ուեսթն իր ախտորոշման մասին հայտնելու յուրօրինակ տարբերակ է ընտրել. նա երգել է այդ մասին։ Երգը ներառվել է «Ye» ալբոմում։ Հետաքրքիր է, որ Ուեսթը երկբեւեռ խանգարումն իր գերուժն է համարում։
«Ye» ալբոմը շոշափում է մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում ՝ «Yikes»-ում Քանյեն երգում է բիպոլյար խանգարման մասին: Քանյեն պարզաբանել է.
«Ես այնքան բախտավոր եմ, որ Քանյե Ուեսթն եմ: Մտածեք հասարակ մարդկանց մասին, ովքեր հոգեկան խնդիրներ ունեն, բայց չեն կարող գնալ ալբոմ ձայնագրել և հավասարակշռել իրենց էմոցիոնալ վիճակը: Եթե մեկ ուրիշն աներ այն, ինչ ես արեցի TMZ- ում (այն ժամանակ Քանյեն հայտարարել էր, որ ստրկությունը սևամորթների գիտակցված ընտրություն է եղել), հաջորդ օրը նա կգնար աշխատանքի ու կիմանար, որ իրեն, պարզապես, հեռացրել են գործից: Ահա թե ինչու Աստված սա ինձ ուղարկեց՝ իմ 40 տարեկան հասակում: Մինչ այդ ինձ մոտ երբեք հոգեկան խնդիրներ չէին ախտորոշվել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո