Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն սկանդալի կենտրոնում է: Բելգիացին դուրս էր մնացել «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակից:
The Athletic-ի հաղորդմամբ՝ պատճառը երեք շաբաթ առաջ Sky Sports-ի հետ անցկացրած հարցազրույցն էր, որի ժամանակ ֆուտբոլիստն անկեղծացել էր՝ հայտնելով, որ երազում է վերադառնալ Միլանի «Ինտեր»:
Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ
«Ես դեռ ափսոսում եմ «Ինտերին» հրաժեշտ տալու ու երկրպագուների հետ սխալ շփման համար: Այդ ամառ ինչ-որ բան այն չեղավ: Հիմա ավելի ճիշտ կլինի արտահայտել իրական տպավորությունները, որ մնացել են իմ սրտում: Ես միշտ ասել եմ, որ կվերադառնամ: Հիմա էլ եմ ասում:
Ես սիրահարվեցի Իտալիային: Հիմա դրա մասին խոսելու ճիշտ ժամանակն է: Իմ երազանքն է վերադառնալ ոչ թե կարիերայիս մայրամուտին, այլ այն ժամանակ, երբ դեռ ունակ կլինեմ խաղալ բարձր մակարդակով: Ես պետք է ներողություն խնդրեմ «Ինտերի» երկրպագուներից: Նման խոսքեր ասելու ճիշտ ժամանակը չէր(հրաժեշտի հայտարարության ժամանակ Լուկակուն «Չելսի» տեղափոխությունն անվանեց «կյանքի շանս»-խմբ.): Այն ամենը, ինչ դուք արել եք Իտալիայում իմ խաղի ժամանակ, հավերժ կմնա իմ սրտում»:
ԻՆՉՈՒ՞ Է ԱՍԵԼ
Լուկակուի՝ «Ինտեր» վերադառնալու երազանքի արտահայտման հավանական պատճառը նրա ելույթն է լոնդոնյան ակումբում: Պրեմիեր լիգայում անցկացրած 13 խաղում նա դարձել է 5 գոլի հեղինակ:
Ռոմելուն վարակվել էր կորոնավիրուսով: Ապաքինվելուց անմիջապես հետո նա սկսեց գոլեր խփել: Անցկացրած երկու խաղում բելգիացին դարձավ 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բայց այս ամենը տեղի ունեցավ միայն հարցազրույցից հետո:
ԻՆՉՈՒ՞ ԴՈՒՐՍ ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԵՆՑ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ԴԵՄ ԽԱՂԻՆ
Տարբեր աղբյուրներ, որոնց թվում են ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ու The Athletic-ը, հաղորդում են, որ Տուխելը որոշել է «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակից դուրս թողնել Ռոմելու Լուկակուին, քանի որ խաղից ժամեր առաջ է կարդացել ֆուտբոլիստի ամբողջական հարցազրույցը:
«Մեզ այդ հարցազրույցը դուր չեկավ: Ես չգիտեի, որ նա դժգոհ է: Մենք կզրուցենք, բայց պետք չէ ինչ-որ բան ուռճացնել»,- ասել է Տուխելը Լուկակուի հարցազրույցի մասին:
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Թոմաս Տուխելն առաջիկա ժամերին կհանդիպի Լուկակուին ու նրա հետ կքննարկի ստեղծված իրավիճակը: «Չելսին» չի պատրաստվում մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ. ակումբն սպասում է գլխավոր մարզչի որոշմանը:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո