Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում այսօր կմեկնարկի Պեկինում 2022թ. փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Պեկինի ստուգատեսին մասնակցելու համար Օբերստդորֆի մրցաշարում մենասահորդ տղամարդիկ պետք է զբաղեցնեն մինչև 7-րդ, կանայք՝ 5-րդ, իսկ պարային զույգերը՝ 4-րդ հորիզոնականները:
Nebelhorn Trophy անվանումով մրցաշարը 1969 թվականից մշտական գրանցում է ստացել միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Ամենամյա այդ ստուգատեսն անցկացնում է Գերմանիայի գեղասահքի ֆեդերացիան՝ Բավարիայի երկրամասի Օբերստդորֆ քաղաքում: Ավանդաբար այդ մրցումներով է սկսվում գեղասահորդների մրցաշրջանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո