Մոդրիչը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում
Բաժիններ

Մոդրիչը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Լուկա Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։

El Nacional-ի հաղորդմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստի ու «Արքայական» ակումբի բանակցությունները նոր պայմանագրի շուրջ այդքան էլ հարթ չեն ընթանում։

36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է երկու տարվա պայմանագիր, բայց «Ռեալն» առաջարկում է միայն մեկը՝ չնայած Մոդրիչը պատրաստ է աշխատավարձի նվազեցման։

Իրավիճակից կարող է օգտվել «Մանչեսթեր Սիթին»։ Ակումբը հետևում է իրավիճակին, իսկ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիսանում է Մոդրիչի տաղանդի երկրպագուն։

Մոդրիչը «Ռեալի» ֆուտբոլիստ է դարձել 2012 թվականին՝ տեղափոխվելով «Տոտենհեմից»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Լա լիգայի 20 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» պատրաստ է հրաժեշտ տալ Լուկակուին

«Ռեալի» հայտացուցակը սուպերգավաթային «Էլ Կլասիկոյի» համար

«Բարսելոնայի» հայտացուցակը սուպերգավաթային «Էլ Կլասիկոյի» համար

Էմերին անդրադարձել է Պիկեի դժգոհությանը, «Բարսայի» պաշտպանը կտրուկ է արձագանքել

«Ռեալը» Բենզեմայի ու Վինիսիուսի դուբլերի շնորհիվ հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վալենսիայի» դեմ խաղում

Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը տեղափոխվեց «Ռոմա»

Արտուրը մոտ է «Յուվենտուսից» հեռանալուն

«Նյուքասլը» կարող է վարձակալել ՄՅՈՒ-ի հարձակվողին

Ռեմսին կարող է վերադառնալ ԱՊԼ

Իսկոն կարող է տեղափոխվել իտալական ակումբ

Կոնտեն չի բացառել, որ Էրիկսենը կարող է վերադառնալ «Տոտենհեմ»

Վացկե. «Նա անկասկած հունվարին չի հեռանա»

Բենժամեն Մենդին գրավի դիմաց ազատ է արձակվել

Կայացել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

«Ռոման» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» պաշտպանին