Օրվա տրանսֆերային խոսակցությունները - VNews
Բաժիններ

Օրվա տրանսֆերային խոսակցությունները

21 61 - Օրվա տրանսֆերային խոսակցությունները

Տրանսֆերային պատուհանը բաց է, իսկ սա նշանակում է, որ տարբեր ֆուտբոլիստների՝ այլ ակումբներ տեղափոխվելու մասին խոսակցություններն ավելի շատ են: «Վիվառո Նյուզը» ներկայացնում է օրվա ամենաուշագրավ տրանսֆերային խոսակցությունները:

Երկրպագուներն արդեն ոտքերն են սրբում Պայեի մարզաշապիկի վրա

10

«Վեսթ Հեմի» երկրպագուները «Քրիստալ Փելասի» նկատմամբ տնային հաղթանակից հետո հատուկ ուշադրության են արժանացրել Ֆրանսիայի հավաքականի ու իրենց թիմի կիսապաշտպան Դիմիտրի Պայեին: Վերջերս հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել, իսկ երկրպագուները որոշեցին նրան պատասխանել՝ իրենց ոտքերը սրբելով Պայեի անվանական մարզաշապիկի վրա: Թե ինչպես կդասավորվի Պայեի ապագան, դեռևս հայտնի չէ, սակայն դժվար թե նա մնա «Վեսթ Հեմում»:

Տուրեի ու Գվարդիոլայի միջև ամեն ինչ կարգին է

11

Յայան Տուրեն կլինի «Մանչեսթեր Սիթիի»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակում: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Հիշեցնենք, որ Տուրեն դուրս էր մնացել խմբային փուլի հայտացուցակից, սակայն Գվարդիոլան որոշել է վերադարձնել նրան՝ հաշվի առնելով Գյունդողանի վնասվածքը՝ գրում է Goal.com-ը:

Իկարդիին չի գրավում Չինաստանի փողը

12

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտարարել է, որ չի ցանկանում տեղափոխվել Չինաստան ու երջանիկ է միլանյան ակումբում: Հիշեցնենք, որ 23-ամյա արգենտինացին «Ինտերում» է հանդես գալիս 2013 թվականից: «Չինաստա՞ն. ես նոր պայմանագիր եմ կնքել «Ինտերի» հետ ու երջանիկ եմ այստեղ: Չինաստանում միշտ էլ կարելի է ավարտել կարիերան»,- Իկարդիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Gazzetta dello Sport. «Գաստոն Ռամիրեսը՝ «Լեսթերի» ֆուտբոլիստ»

13

Ուրուգվայցի կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսը, ըստ իտալական աղբյուրի, համաձայնության է եկել «Լեսթերի» հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բարտոմեուն անձամբ է զբաղվում Մեսիի նոր պայմանագրով

14

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ինքը վստահ է, որ Լիոնել Մեսին մարզական կարիերան շարունակելու է կատալոնական ակումբում: «Վստահ եմ, որ Մեսին մնալու է. ես անձամբ եմ զբաղվում նրա պայմանագրով»,- Goal.com-ը փոխանցում է «Բարսելոնայի» նախագահի խոսքը:

Դրոգբայի ապագան որոշված չէ

15

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան համաձայնության չի եկել ոչ «Մարսելի», ոչ էլ «Կորինտիանսի» հետ: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը: «Մենք երբեք կապի մեջ չենք եղել այս թիմերի հետ: Պետք է վերջ դնել այս խոսակցություններին»,- ասել է Տյերնո Սեյդին:

Բեն Դևիսը հետաքրքրել է Գվարդիոլային

16

«Տոտենհեմի» պաշտպան Բեն Դևիսը կարող է մարզական կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: The Sun-ը պնդում է, որ Գվարդիոլան լրջորեն հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել շուրջ 22 միլիոն եվրո:

Ռեշֆորդը՝ «Սևիլիայո՞ւմ»

17

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է մարզական կարիերան շարունակել «Սևիլիայում»: The Sun-ը հաղորդում է, որ անգլիացին կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել Լա լիգա:

«Յունայթեդը» միացել է Ֆրանկ Կեսիի համար պայքարին

18

Հեղինակավոր Sky Sports-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Ատալանտայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիի տրանսֆերային պայքարին: Հավելյալ ինֆորմացիա չի հաղորդվում:

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը մոտ է «Սուոնսի» տեղափոխությանը

19

«Տոտենհեմի» 24-ամյա կիսապաշտպան Թոմ Քերոլը մոտ է «Սուոնսի» տեղափոխությանը՝ հայտնում է The Daily Telegraph-ը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ «կարապները» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 8.5 միլիոն եվրո:

Սամիր Նասրին ու Բակարի Սանյան կարող են տեղափոխվել Ֆրանսիա

20

Daily Star-ը գրում է, որ «Մարսելն» իր սեփականատիրոջ փողերի շնորհիվ պատրաստվում է ակտիվ տրանսֆերային պատուհան անցկացնել: Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը դիտարկում է «Սիթիի» ֆուտբոլիստներ Սամիր Նասրիի ու Բակարի Սանյայի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու տարբերակը:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Ստոլե Դիմիտրևսկին մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը

Պիկեն՝ «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին. «Կարծում եմ, որ լավ կխաղանք ու կանցնենք եզրափակիչ փուլ»

Աարոն Ռեմսին վարակվել է կորոնավիրուսով

Հայտնի է՝ երբ կկայանա Կոուտինյոյի նորամուտը «Ասթոն Վիլայի» կազմում

«Չելսին» պատրաստ է հրաժեշտ տալ Լուկակուին

Ջերարդ. «Նա փայլուն ֆուտբոլիստ է»

Դելե Ալին չի մտնում Կոնտեի ծրագրերի մեջ

Մոդրիչը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Ռեալի» հայտացուցակը սուպերգավաթային «Էլ Կլասիկոյի» համար

Վան Դեյկը պատասխանել է քննադատություններին

«Բարսելոնայի» հայտացուցակը սուպերգավաթային «Էլ Կլասիկոյի» համար

«Յուվեն» հաստատել է Կիեզայի ծանր վնասվածքը

«Բարսելոնան» ու Ումտիտին նոր պայմանագիր են կնքել. ակումբն իր երախտագիտությունն է հայտնել ֆուտբոլիստին

Էմերին անդրադարձել է Պիկեի դժգոհությանը, «Բարսայի» պաշտպանը կտրուկ է արձագանքել

Բրունու Ֆերնանդեշը սոցցանցում արձագանքել է իր՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրին

«Վիլյառեալն» ու «Ատլետիկոն» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)