Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին «Միլուոլի» դեմ գավաթային հանդիպմանն իր թիմի կրած պարտությունից(0-1) հետո խոսել է խաղի մասին:
«Սա տարօրինակ է, քանի որ նախորդ մրցաշրջանում մենք չեմպիոն դարձանք, քանի որ վճռական էինք: Մենք մրցակիցներին գերազանցեցինք ցանկությամբ ու կրքով, մենք խաղացինք սրտով: Կարող էինք պարտվել, բայց յուրաքանչյուր հանդիպմանը պայքարում էինք: Ահա թե ինչ եմ ես ուզում տեսնել. բոլորը պետք է պայքարեն մինչև վերջ: Կարծում եմ՝ այս պարտությունը կարող է օգտակար լինել մեզ համար, քանի որ այն ցույց է տալիս, թե որքան կարևոր են հոգու ուժն ու տրամադրվածությունը:
Ուզում եմ ևս մեկ անգամ խոսել ֆուտբոլիստներիս հետ ու ասել. «Մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր խաղում: Ասացեք ինձ՝ ով է ուզում կռվել»: Սա եմ ասելու, քանի որ ինձ զինվորներ են պետք, գլադիատորներ: «Միլուոլն» այսօր տասը հոգով գլադիատորների տեսք ուներ»,- Sky Sports-ը փոխանցում է Ռանիերիի խոսքը:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո