Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Ռեալն» արդեն կազմել է 2022/23 մրցաշրջանի ծրագիրը։
Առաջին հերթին, «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է թիմ հրավիրել ամռանն ազատ գործակալ դարձող Կիլիան Մբապեին։ «Ռեալը» չի կորցնում նաև «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի նկատմամբ հետաքրքրվածությունը՝ չնայած նորվեգացի ֆուտբոլիստով նաև «Բարսելոնան» է լրջորեն հետաքրքրված։
«Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել Իսկոյի, Մարսելոյի ու Գարեթ Բեյլի հետ գործող պայմանագրերի ժամկետները։ Նրանք ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքեն ակումբը։ Միայն Լուկա Մոդրիչին նոր պայմանագիր կառաջարկվի։
Մադրիդյան ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ նաև Դանի Սեբալյոսին ու Խեսուս Վալյեխոյին. Կառլո Անչելոտին նրանց հետ հույսեր չի կապում։
«Արքայական» ակումբը հետևում է նաև «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի շուրջ ստեղծված իրավիճակին, որը չի կարողանում պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության հասնել լոնդոնյան ակումբի հետ և ամռանը կդառնա ազատ գործակալ։ Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը այս ուղղությամբ դեռ ակտիվ աշխատանքներ չի տանում։
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո