Ռեյդենը՝ Mortal Kombat-ից: Մայքլ Անտոնիո
Բաժիններ

Ռեյդենը՝ Mortal Kombat-ից. «Վեսթ Հեմի» հարձակվողը գոլը տոնել է հետաքրքիր կերպով (տեսանյութ)

Michail Antonio

Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Վեսթ Հեմը» հունվարի 1-ին արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթել է «Քրիստալ Փելասին»:

Լոնդոնյան ակումբի կազմում հանդիպման առաջին գնդակը խփել է ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Մայքլ Անտոնիոն:

Գոլից հետո ֆուտբոլիստը հաջողությունը տոնել է հետաքրքիր ցատկով, իսկ ավելի ուշ՝ Թվիթերում բացատրել, թե ինչ էր նշանակում այդ ցատկը:

Պարզվում է՝ Մայքլ Անտոնիոյի այս ցատկը Mortal Kombat մարտական խաղերի շարքի կերպարներից ամպրոպի աստված Ռեյդենի ոճով է:

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Մայքլ Անտոնիոն գոլը տոնում է հետաքրքիր կերպով: Օրինակ՝ 2016 թվականին նա նմանակել է «Սիմփսոններից» Հոմերին, իսկ 2021 թվականի օգոստոսին կրկնել է «Կեղտոտ պարեր» ամերիկյան մելոդրամայի վերջին տեսարանից մի հատված:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ երբ կկայանա Կոուտինյոյի նորամուտը «Ասթոն Վիլայի» կազմում

«Չելսին» պատրաստ է հրաժեշտ տալ Լուկակուին

Ջերարդ. «Նա փայլուն ֆուտբոլիստ է»

Դելե Ալին չի մտնում Կոնտեի ծրագրերի մեջ

Վան Դեյկը պատասխանել է քննադատություններին

Կոնտեն թիմի վերակառուցում է ծրագրում. 6 ֆուտբոլիստ կհեռանա

Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը տեղափոխվեց «Ռոմա»

«Նյուքասլը» կարող է վարձակալել ՄՅՈՒ-ի հարձակվողին

Ֆրեդն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին

Տուխել. «Ես վստահում եմ նրան»

Կոնտեն չի բացառել, որ Էրիկսենը կարող է վերադառնալ «Տոտենհեմ»

«Արսենալը» նոր կիսապաշտպան է փնտրում

«Նյուքասլի» նոր սեփականատերերի առաջին խոշոր տրանսֆերը պաշտոնապես հաստատվեց

Ջերարդ. «Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»

«Ման. Յունայթեդը» նոր գլխավոր գործադիր տնօրեն կունենա, իսկ Էդ Վուդվորդը հեռանում է

Պրեմիեր լիգայի հետաձգված խաղերի նոր ժամանակացույցը