Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Իտալիա
Իսպանիա
0 - 1 - 17`
0 - 2 - 46`
1 - 2 - 82`
Կարմիր Քարտ - 41`
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում իսպանացիների դեմ այսօր կայանալիք խաղի մասին:
«ԵՎՐՈ 2020-ում ամենաբարդը հենց իսպանացիների դեմ խաղն էր: Հիանալի հավաքական է՝ հրաշալի ֆուտբոլիստներով: Անկասկած, հաճելի խաղ կլինի:
Իսպանացիները կոմբինացիոն խաղով ոչ մի թիմի չեն զիջում: Այս առումով մենք չհասցրինք հասնել նրանց մակարդակին: Այժմ ամեն բան այլ կլինի:
Երբ խաղում է ազգային հավաքականը, «Սան Սիրոն» սովորաբար լեփ-լեցուն է լինում: Հիանալի կլիներ հաղթել Ազգերի լիգայում ԵՎՐՈ 2020-ում հաղթանակից հետո:
Մեզ համար Ազգերի լիգան շատ կարևոր մրցաշար է: Մնացել է 4 հրաշալի հավաքական, ու կարծում եմ՝ առաջիկա երկու խաղերը մեզ կօգնեն աճ գրանցել այն խաղային օղակներում, որոնցում չհասցրինք:
Մենք որոշ խնդիրներ ունենք հարձակման գծում, քանի որ բացակայում են Իմոբիլեն ու Բելոտին, որոնք խաղում էին Եվրոպայի առաջնությունում: Երկու երիտասարդ հարձակվող ունենք՝ ի դեմս Ռասպադորիի ու Քինի:
Ցանկանում ենք երկարացնել մեր անպարտելիության շարքը՝ եզրափակիչ հասնելու համար: Մեր նպատակն այն է, որ շարքը հնարավորին չափ երկար շարունակվի, բայց շատ լավ գիտակցում ենք, որ դրա համար տքնաջան աշխատանք է հարկավոր»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքը:
Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականն ուժերը կչափի Իսպանիայի ընտրանու, Բելգիայի հավաքականը՝ Ֆրանսիայի ընտրանու հետ:
Լուիս Էնրիկե. «Հաղթելու միայն մեկ տարբերակ կա»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո