Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»։ Ժոզե Մոուրինյոյի թիմը հունվարին ցանկանում է նոր ֆուտբոլիստներով համալրվել՝ հաղորդում է El Nacional-ը։
28-ամյա Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին՝ «Լիոնից»։ Ֆրանսիացի պաշտպանը չի մտնում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերի մեջ և առաջիկայում կարող է լքել թիմը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության 1 խաղի է մասնակցել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Ումտիտիի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ը 2 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» մոտ է «Արսենալի» կիսապաշտպան Էնսլի-Մեթլենդ Նայսին վարձակալելուն։
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո