Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը - VNews
Բաժիններ

Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց թարմացրեց նախկինում գրանցածը - Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում տպավորիչ քամբեք է իրականացրել՝ 3-2 հաշվով հաղթելով «Ատալանտային»:

Մանկունիական ակումբի հաղթական գնդակը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը հերթական ռեկորդային ցուցանիշները գրանցեց եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:

«Ատալանտան» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 38-րդ թիմն է, որի դարպասը գրավում է պորտուգալացի հարձակվողը: Սա ռեկորդային ցուցանիշ է: Օրեր առաջ Լիոնել Մեսին հավասարվել էր Կրիշտիանուին այս ցուցանիշով՝ գրավելով «Լայպցիգի» դարպասը: Մեսիի համար «Լայպցիգը» 37-րդ թիմն է մրցաշարում, որի դեմ խաղում արգենտինացին գոլ է հեղինակել: Այժմ Ռոնալդուն այս հաշվարկում միանձնյա առաջատար է:

Կրիշտիանու Ռոնալդուն նաև գերազանցեց Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի ցուցանիշը՝ դառնալով եվրագավաթներում ամենաշատ հանդիպում անցկացրած խաղացողը: Ռոնալդուի համար «Ատալանտայի» դեմ խաղը 187-րդն էր եվրագավաթային խաղարկություններում: Պորտուգալացին 183 խաղ անցկացրել է Չեմպիոնների լիգայում(ներառյալ որակավորման փուլը), 2-ական հանդիպում՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում: Կասիլյասը եվրագավաթային խաղարկություններում անցկացրել է 186 խաղ:

Ռոնալդուն նաև թարմացրեց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի իր ռեկորդը: «Ատալանտայի» դեմ խաղում խփած գնդակը Կրիշտիանուի համար 137-րդն էր մրցաշարում: Երկրորդը Լիոնել Մեսին է, որը դարձել է 123 գոլի հեղինակ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բրունու Ֆերնանդեշը սոցցանցում արձագանքել է իր՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրին

«Նյուքասլը» կարող է վարձակալել ՄՅՈՒ-ի հարձակվողին

Ֆրեդն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին

Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է նոր Մեսի-Ռոնալդու դիմակայություն հորինել

«Ման. Յունայթեդը» նոր գլխավոր գործադիր տնօրեն կունենա, իսկ Էդ Վուդվորդը հեռանում է

«Ատալանտա» – «Տորինո» խաղը հետաձգվեց

Ինս. «Միշտ երազել եմ, որ նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թիմ հրավիրել ՊՍԺ-ի հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը Ռոնալդուի պատճառով պառակտվել է

ՈՒԵՖԱ-ն թույլ կտա, որ Պրեմիեր լիգայի հետաձգված խաղերն անցկացվեն ՉԼ-ի երեկոներին

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ զիջեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

«Բարսելոնան» կարող է Դեմբելեին հանձնել ՄՅՈՒ վարձակալության և ձեռք բերել Մարսիալին

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում

Թվե՛ք 2021 թվականի ամենաթանկ տրանսֆերները. VNews-ի Quiz-ը

«Ման. Յունայթեդը» պատրաստ է ձեռք բերել Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուին

«Նապոլին» կվարձակալի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին