«Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

Թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Արարատ-Արմենիայի

Ավանդույթի համաձայն, VNews.am-ը սկսում է VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջատար «Արարատ-Արմենիային»:

1. VBET ՀՊԼ-ում 4-րդ մրցաշրջանն անցկացնող «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ դարձավ 30-րդ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ 15 հանդիպումներում վաստակելով 40 միավոր (+13=1-1, 35-11), ինչը հնարավոր միավորների 88,8 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Նախորդ առաջնության մեկնարկային 15 հանդիպումներում «Արարատ-Արմենիան»  14 միավոր պակաս էր վաստակել (+7=5-3, 22-9), ինչը հնարավոր միավորների 57,7 տոկոսն էր:

gunko2 960x645 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

2. «Արարատ-Արմենիան» առաջնության մեկնարկից 7 անընդմեջ հաղթանակ տոնեց, 11 խաղ ընթացավ առանց պարտության: Այդ ցուցանիշները ռեկորդային են թիմի պատմության մեջ: Մինչ այդ թիմի լավագույն մեկնարկը գրանցվել էր 2019/20թթ. առաջնությունում, երբ «Արարատ-Արմենիան» տոնել էր 3 անընդմեջ հաղթանակ ու 5 խաղ շարունակ անպարտելի էր:

«Արարատ-Արմենիան»  առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ թիմն է, որը 35 գոլի հեղինակ դարձավ: Թիմն աչքի ընկավ նաև հուսալի պաշտպանությամբ՝ բաց թողնելով ընդամենը 11 գոլ, ինչը ևս լավագույն արդյունքն է առաջնությունում: Առաջնության 15 հանդիպումներից միայն մեկում՝ «Ուրարտուի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ է մնացել:

Սեփական հարկի տակ անցկացրած 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 21 միավոր (+7=0-1, 21-8), ինչը հնարավոր միավորների 87,5 տոկոսն է: Միակ պարտությունը սեփական դաշտում «Արարատ-Արմենիան»  կրել է «Փյունիկից» (1-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում«Արարատ-Արմենիան» իր օգտին գրանցեց 19 միավոր (+6=1-0, 14-3):  Դա հնարավոր միավորների 90,4 տոկոսն է:

«Արարատ-Արմենիան»  խոշոր հաշվով 5 հաղթանակ տոնեց՝  միևնույն 3-0 հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին», «Փյունիկին», «Ուրարտուին» և «Արարատին», 5-2 հաշվով առավելության հասնելով «Նոայի» նկատմամբ:

gol1 960x757 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

3. «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որոնցից իրացվել են 4-ը: Թիմի օգտին նշանակված բոլոր 4 հարվածներն էլ դիպուկ է իրացրել Մաիլսոն Լիման՝ երկու անգամ խոցելով ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը, մեկական անգամ հաղթող դուրս գալով Գրիգորի Մաթևոսյանի («Նոա») և Անատոլի Այվազովի («Ուրարտու») հետ մենամարտերում:

«Արարատ-Արմենիայի»  դարպասին նշանակվել է ընդամենը մեկ 11մ հարված: Վալերիո Վիմերկատին հետ է մղել «Վանի» ֆուտբոլիստ Բրունո Միրանդայի հարվածը:

4. Առաջնության աշնանային հատվածում առավել արդյունավետ գործեց Մաիլսոն Լիման՝ խփելով 12 գոլ: Նա ընդամենը մեկ գնդակով է զիջում առաջնության լավագույն ռմբարկուների առաջատար Սերժ Դեբլեին: 27-ամյա Մաիլսոնն արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախկին արարատցի Ալեքսանդր Ռակիչի ցուցանիշը, որն այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականներից բոլորից շատ՝ 11 գոլ էր խփել: Իսկ «Արարատ-Արմենիայում» 27 տարեկանում բոլորից արդյունավետ էր գործել Սերգեյ Վակուլենկոն՝ խփելով 4 գոլ:

mailson1 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

Մաիլսոն Լիման VBET ՀՊԼ-ում խփած 25 գնդակով հավասարվեց Յուսուֆ Օտուբանջոյին և նրա հետ դարձավ «Արարատ-Արմենիայի»  պատմության լավագույն ռմբարկուն: Այդ տիտղոսին մինչ այդ 19 գնդակով տիրում էր Անտոն Կոբյալկոն: Իսկ պաշտոնական մրցումներում խփած 33 գնդակով Մաիլսոնը դարձավ թիմի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով 30 գոլի հեղինակ դարձած Անտոն Կոբյալկոյի ռեկորդային ցուցանիշը:

5. 29-ամյա Յուսուֆ Օտուբանջոն էլ գերազանցեց «Բանանցի» նախկին հարձակվող Դու Բալայի տարիքային ռեկորդը, որը 11 գոլի հեղինակ էր դարձել: Օտուբանջոն 2021թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում 15 գոլ է խփել: Այդ արդյունքը նաև գերազանցում է «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Իվայլո Դիմիտրովի տարիքային ռեկորդը (10 գոլ):

otubanjo2 960x637 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

Թիմի մի քանի ֆուտբոլիստներ ևս տարիքային ռեկորդներ սահմանեցին: 25-ամյա Ուիլֆրեդ Կուասի Էզան 7 գնդակով գերազանցեց Մաիլսոն Լիմայի տարիքային ռեկորդը, որը 2019թ. այդ տարիքում 6 գոլ էր խփել: Արտյոմ Ավանեսյանը 4 գնդակով դարձավ թիմի ռեկորդակիրը 22 տարեկան ֆուտբոլիստների մեջ, իսկ Ժիրայր Շաղոյանը 2 գոլով ամենաարդյունավետն է «Արարատ-Արմենիայում» 20 տարեկանում հանդես եկած ֆուտբոլիստներից:

6. Արմեն Համբարձումյանը VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» անցկացրած խաղերի քանակը հասցրեց 71-ի և շրջանցելով Դմիտրի Աբակումովին (65 խաղ), դարձավ թիմի ռեկորդակիրը: Յուսուֆ Օտուբանջոն (48 խաղ) և Յոհան Գուֆրանը (40) ընդգրկվեցին «Արարատ-Արմենիայում» հանդես եկած ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում:

7. Ժիրայր Շաղոյանը դարձավ VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Նոայի» դարպասը գրավելով 20 տարեկան 137 օրականում: Նա գերազանցեց Արթուր Դանիելյանի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 21 տարեկան 76 օրականում:

jiro 960x697 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

Ալվին Թերան էլ (24 տարեկան 210 օրական) ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում»  գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

8. Առաջնության աշնանային հատվածում «Արարատ-Արմենիայում» ամենաերիտասարդը 20-ամյա Ժիրայր Շաղոյանն էր, ամենատարեցը՝ 35-ամյա Յոհան Գուֆրանը:

«Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (211) ամենափորձառուն 29-ամյա Կարեն Մուրադյանն էր:

9. Վալերիո Վիմերկատին առանց փոխարինման պաշտպանեց թիմի դարպասն առաջնության բոլոր 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը), որոնցում 11 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,68 գոլ): Վիմերկատին 9 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել: Այդ ցուցանիշներով նա առաջնության աշնանային հատվածի ամենահուսալի դարպասապահն է:

vimercati 960x634 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

2021թ. կայացած Հայաստանի առաջնության հանդիպումներում 26-ամյա Վիմերկատին 15 «չոր» խաղ է անցկացրել: Նա դարպասապահների տարիքային նոր ռեկորդի հեղինակ դարձավ՝ գերազանցելով Գարեգին Նաջարյանի («Բանանց», 1992թ.) և Արթուր Լեսկոյի («Փյունիկ», 2010թ.) տարիքային ռեկորդը: Նրանք 26 տարեկանում ՀՀ առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից հաճախ՝ 14-ական անգամ դարպասն անառիկ էին պահել:

10. Առաջնության աշնանային հատվածի 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը) Դմիտրի Գունկոն խաղադաշտ դուրս բերեց 22 ֆուտբոլիստների, որոնցից 15-ը լեգեոնականներ էին: Բացի Վիմերկատիից, բոլոր խաղերին մասնակցել են նաև Մաիլսոն Լիման և Արտյոմ Ավանեսյանը:

Վալերիո Վիմերկատին, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Ալվին Թերան, Կարեն Մուրադյանը և Դիեգո Գոնսալեսը նորամուտը նշեցին թիմի կազմում:

eza2 960x630 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

«Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստները  31 անգամ զգուշացվել են, Դավիթ Տերտերյանն ու Խոսե Բուենոն հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 4-ական անգամ դեղին քարտի են արժանացել Մաիլսոն Լիման ու Վբեյմար Անգուլոն: 

VNews.am-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի»  հետ չեղարկված խաղը):

ՖուտբոլիստներԽաղԳոլԶ (Հ)
1. Մաիլսոն Լիմա16124
2. Վալերիո Վիմերկատի16-11
3. Արտյոմ Ավանեսյան164
4. Ուիլֆրեդ Կուասի Էզա1571
5. Վբեյմար Անգուլո154
6. Ֆուրջել Նարսինգ15
7. Յուսուֆ Օտուբանջո1481
8. Ալվին Թերա1411
9. Ալեմաո142
10. Դավիթ Տերտերյան142 (1)
11. Սերգեյ Վակուլենկո142
12. Ժիրայր Շաղոյան1322
13. Խոսե Բուենո132 (1)
14. Կարեն Մուրադյան132
15. Զաքարիա Սանոգո122
16. Եգոր Կլիմենչուկ111
17. Արմեն Համբարձումյան1012
18. Յոան Գուֆրան4
19. Դանու Սպատառու41
20. Դիեգո Գոնսալես4
21. Ալբերտ Խաչումյան32
22. Արմեն Հովհաննիսյան2

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատն» արդյունավետությամբ 2-րդն էր, Սերժ Դեբլեն՝ լավագույն ռմբարկուն

«Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

Տրանսֆերային ձմեռ-2022․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ալեքսանդր Կարապետյանը հեռացավ «Նոայից»

6 ֆուտբոլիստ հեռացել է «Վանից»

Մոլդովացի կիսապաշտպանը հեռացավ «Նոայից»

Դեբլե, Մաիլսոն, Օտուբանջո… Իսկ ու՞ր են հայ ֆուտբոլիստները «Ոսկե խաղակոշիկի» մրցապայքարում

Արթուր Ավագիմյանը հաստատել է, որ փոխելու է ակումբային գրանցումը

Խոակին Կապառոս. «Շատ կուզեի, որ մեր առաջնությունում արագություններն աճեին» (տեսանյութ)

Ֆորմիգաոն հեռացավ «Նոայից»

Արտակ Դաշյանը միացավ «Փյունիկին»

Լիվիո Միլտսը հեռացավ «Ուրարտուից»

Սերժ Դեբլեի հեթ-տրիկն ընդհատեց «Փյունիկի» անպարտելի խաղերի տպավորիչ շարքը, Ջոսուե Գաբան էլ վերջ դրեց «Վանի» գոլային երաշտին

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր