Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած գեղասահքի պատանեկան առաջնությանն Էթերի Տուտբերիձեի խմբում ելույթ է ունեցել 13-ամյա Ադելիա Պետրոսյանը:
Պետրոսյանն առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը: Ազատ ծրագրի ժամանակ Ադելիան ներկայացել է Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:
«Ազատ ծրագրում իմ ելույթի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը: Հորս կողմից հայ եմ, իսկ Հայաստանը վերջերս պարտվեց պատերազմում՝ Ադրբեջանին զիջելով տարածքներ: Արցախի մեծ մասն անցավ Ադրբեջանին:
Ինձ համար շատ կարևոր է, որ սահեմ՝ իմ ժողովրդին ուրախացնելու համար: Ուզում եմ՝ Արցախը վերադարձվի Հայաստանին, այն ժողովրդին, որի արյունն է հոսում իմ երակներում:
Ցավոք, անձամբ Արցախում չեմ եղել, բայց ուզում եմ հաղթել սառույցի վրա՝ ի պատիվ իմ երկրի: Ուզում եմ՝ բոլորը տեսնեն, թե որքան լավ է բեմադրվել այս ծրագիրը, ու որքան լավ եմ սահում ես»,- ասել է Պետրոսյանը ելույթից հետո:
Վիդեո
Ֆոտո