Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում
Բաժիններ

Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում

Վահան Բիչախչյան

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ժիլինայի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մարզական կարիերան կշարունակի Լեհաստանում:

22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Շչեցինի «Պոգոնի» հետ՝ հաղորդում է լեհական ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի պայմանագիրը նախատեսված է 3,5 տարվա համար:

«Պոգոնը» հանդես է գալիս Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղից հետո Բիչախչյանի նոր թիմը վաստակած 37 միավորով երկրորդ հորիզոնականում է և 4 միավոր է զիջում առաջատար «Լեխին»:

«Վահանին ձեռք բերելու համար երկար աշխատանք ենք տարել: Մի քանի անգամ դիտել ենք նրա մասնակցությամբ խաղերն ուղիղ հեռարձակմամբ: Հետաքրքրված էինք նրա ծառայություններով նաև այն ժամանակ, երբ դեռ նոր պայմանագիր չէր կնքել «Ժիլինայի» հետ: Ես շատ ուրախ եմ, որ մենք հաջողեցինք, ու գործարքը փակված է:

Վահանը ֆուտբոլային շատ մեծ որակներ ունի: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, որ Վահանն իր հմտությունները ցուցադրի առաջնության գարնանային հատվածում: Նա անշուշտ ունի անհրաժեշտ որակները՝ անմիջապես մրցակցություն ապահովելու ու «Պոգոնի» կարևոր օղակ դառնալու համար»,- ասել է ակումբի մարզական տնօրեն Դարիուշ Ադամչուկը:

Վահան Բիչախչյանն այսօր կմիանա թիմի մարզումներին: Նոր ակումբում հայ կիսապաշտպանը կխաղա «22» համարի մարզազգեստով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բիչախչյան. «Շատ ուրախ եմ «Պոգոնին» միանալու համար»

Բիչախչյանը «Ժիլինայի»՝ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն է

Բիչախչյանը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ժիլինայի» խաղը հետաձգվել է, Բիչախչյանը մեկնարկային կազմում էր

Վահան Բիչախչյանի գոլը գավաթային խաղում (տեսանյութ)

Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում (տեսանյութ)

«Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակդեոնիա – Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի

Բիչախչյանի դուբլն օգնեց «Ժիլինային» նվաճել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ)

Վահան Բիչախչյանի տպավորիչ դուբլը (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում

Եվրալիգա. Վահան Բիչախչյանի «Ժիլինան» հաղթեց որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում

«Ժիլինան» հաղթահարեց «Ապոլոնի» արգելքը, Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Բիչախչյանը Սլովակիայի առաջնության նոր մրցաշրջանում մեկնարկել է 2 գոլային փոխանցումով

Կոնֆերենցիաների լիգա. «Ժիլինան» հաջորդ փուլում է, Բիչախչյանը կրկին աչքի ընկավ 11մ-ից (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը գոլ է խփել Կոնֆերենցիաների լիգայում «Ժիլինայի» առաջին խաղում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները