Արքայազն Հարրին կոչ է անում թողնել այն աշխատանքը, որը չի ուրախացնում - VNews
    • Vnews Life Vnews

Արքայազն Հարրին կոչ է անում թողնել այն աշխատանքը, որը չի ուրախացնում

Prince Harry

Արքայազն Հարրին ամերիկյան Fast Company բիզնես ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ աշխատանքից կրճատումները, որոնք ավելի հաճախակի են դարձել համաճարակի ժամանակ, «այնքան էլ վատ չեն»։

«Խոհեմությունը փոփոխությունների անհրաժեշտություն է ստեղծում: Աշխարհում շատ մարդիկ այնպիսի աշխատանքով են զբաղված, որոնք իրենց ուրախություն չեն պատճառում: Աշխատանքից ազատվելուց հետո նրանք առաջին տեղում են դնում իրենց հոգեկան առողջությունն ու երջանկությունը: Միայն կարող ենք շնորհավորել նրանց այս կապակցությամբ», – ասել է արքայազնը:

2020 թվականի հունվարին արքայազն Հարրին և իր կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվել են ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից և, հետևաբար, նաև բխող արտոնություններից։ Զույգը տեղափոխվել է Կանադա, ապա Կալիֆորնիա։

Իսկ այս տարվա մարտի վերջին հայտնի է դարձել , որ արքայազն Հարրին պաշտոն է ստացել ամերիկյան BetterUp ստարտափի ղեկավարությունում, որը զբաղվում է մարդկանց հոգեկան առողջության բարելավմամբ։ Հարրին կմասնակցի նախագծի արտադրանքի ռազմավարության մշակմանը և բարեգործությանը: Նա կդառնա ընկերության հանրային դեմքը և դասախոսություններ կկարդա հոգեկան առողջության մասին։

«Ես ցանկանում եմ ազդել մարդկանց կյանքի վրա։ Պրոակտիվ քոուչինգը անսահման հնարավորություններ է տալիս անձնական աճի, ավելի մեծ խոհեմության և  կյանքի որակի բարձրացման համար», – իր նոր պաշտոնը ներկայացնելիս մեկնաբանել է արքայազնը: