Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Եվրոպական կենտրոնական բանկը նախատեսում է վերանախագծել եվրոյի թղթադրամները մինչև 2024 թվականը։ Կենտրոնական բանկը մտադիր է ստեղծել խմբեր տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած՝ որոշելու, թե ինչ է պատկերվելու նոր թղթադրամների վրա: Քննարկումներից հետո բանկը կներկայացնի վերջնական որոշումը:
«Արդեն 20 տարի է թղթադրամները նույն տեսքն ունեն: Ժամանակն է վերանայել դրանց արտաքին տեսքը, որպեսզի ավելի մոտ լինեն բոլոր տարիքի և ծագման եվրոպացիներին», – ասել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը:
Բանկի ներկայացուցիչը Euronews-ին հայտնել է, որ սա եվրոյի թղթադրամների առաջին ամբողջական վերանախագծումն է երկու տասնամյակների ընթացքում։
«Նախկինում Europa Series 2-ի հետ մենք թարմացրել էինք միայն դիզայնը՝ ներառելով անվտանգության մի շարք նոր և բարելավված առանձնահատկություններ, որոնք նաև կհեշտացնեն տարբերակել գոյություն ունեցող 2 շարքերը»:
Վիդեո
Ֆոտո