Իլոն Մասկին ծաղրել են նոր սանրվածքի պատճառով - VNews
    • Vnews Life Vnews

Իլոն Մասկին ծաղրել են նոր սանրվածքի պատճառով

  • 349
Իլոն Մասկ

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենը շարունակում է հիացնել և տեղ-տեղ էլ զարմացնել երկրպագուներին: Այս անգամ Իլոն Մասկը մեմ է դարձել համացանցում՝ իր նոր սանրվածքի շնորհիվ։
Պապարացիները նախօրեին Մասկին նկարել են Մայամիի օդանավակայանում։ Նոր լուսանկարներն անմիջապես ցրվել են ամբողջ համացանցով ու երկիմաստ էմոցիաներ առաջացրել երկրպագուների շրջանում։

Օգտատերերը պնդում են, որ Մասկը միջին տարիքի ճգնաժամի մեջ է, այլապես նման սանրվածք չէր անի։ Որոշ երկրպագուներ էլ համոզված են, որ Իլոնը կատարել է մազերի ֆոլիկուլների փոխպատվաստման պրոցեդուրա։ Երկրպագուները համեմատել են Tesla-ի հիմնադրի հին լուսանկարները և որոշել, որ նա հաստատ դիմել է այս ծառայությանը։

gettyimages 1340586553 640x450 1 - Իլոն Մասկին ծաղրել են նոր սանրվածքի պատճառով