Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մյս, 22
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
« Հնվ | ||||||
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Հագուստի վրա անեմոնները տեղ-տեղ հիշեցնում են արյան բծեր, ինչը հավաքածուին վտանգավոր տեսք է հաղորդում: Փաստորեն, հեղինակը շեշտում է կնոջ ուժը և նրա բնավորության ամրությունը:
Alexander McQueen-ի ստեղծագործական տնօրեն Սառա Բարթոնը բացել է Anemones վերնագրով նոր աշուն/ձմեռ 2021 հավաքածուի լուքբուքը՝ դիմանկարների տեսքով:
Իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսիի ոսպնյակում մոդելները հայտնվել են գեղեցիկ ծաղիկներից ոգեշնչված հանդերձանքներով: Բարտոնը նրանց անվանել է ամենաանցողիկ գույներ, «որոնք մնայուն են հյուսվածքի մեջ»: Սակայն առաջին հայացքից թվում է, թե զգեստներն արյունոտ են:
«Անեմոնով զգեստներ կրող կանայք գրեթե նմանվում են ծաղիկների, մարմնավորում են ծաղիկներին, նրանց բնավորությանը, բայց միաժամանակ հաստատուն են, վստահ, պայծառ և ուժեղ», – ասել է Բարտոնը:
Ծաղկային նմուշը վերացական է և կարծես թե պայթում է սև ու վարդագույն ոսկուց կիսաբամբակյա զգեստների ու կիսաշրջազգեստների, ինչպես նաև սպիտակ վերնաշապիկների և տրիկոտաժային հաստ ապրանքների վրա:
Alexander McQueen-ի կտրվածքն ու ճշգրտությունը ակնհայտ է կորսետի հարդարման, ինչպես նաև նուրբ մետաքսե ասեղնագործության, ասիմետրիկ կտրվածքների և գործվածքների կոնտրաստային համադրությունների օգտագործման մեջ:
«Կարծես թե հիմա իսկական ժամանակն է ապաքինման, նոր կյանքի ներշնչման, անցյալի արձագանքների ուսումնասիրեման: Մեր թիմն աշխատում է միայն մեկ նպատակի ՝ գեղեցիկ ու իմաստալից բան պատրաստելու ուղղությամբ », – ասել է Բարտոնը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո